f

Անկախ

Քաղաքականությունում սկզբունքային մարդկանց դեֆիցիտ կա, ես գալիս եմ լրացնելու այդ բացը․ Բելլա Լալայան


«Անկախի» հարցազրույցը Արցախի նախագահի թեկնածու Բելլա Լալայանի հետ։ 

-Տիկին Լալայան, ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ 

-Նախ,  մտածել եմ, օրինակ`  ինչու  Վրաստանի,  Սլովակիայի կամ  Բոլիվիայի  նախագահը կարող է կին լինել, իսկ Արցախինը՝ ոչ:

Բայց  առաջադրվելուս  հիմնական նպատակը  Արցախս փրկելն է: Այսօր  ավելի   վտանգավոր ժամանակներ են Արցախի համար, քան նույնիսկ պատերազմի տարիներն էին:

Մենք հասել ենք մի  կետի,  երբ ավելի ակտուալ է դարձել  միտքը, որ պատերազմի դաշտում   հաղթանակը միշտ  փոշիացվել է քաղաքական հարթակում:

Ես համոզված եմ, որ թեկնածուներից միայն ես եմ, ում միջնորդ երկրներից կամ գերտերություններից ոչ մեկը  չի կարող պարտադրել  մի բան, ինչը  դեմ կլինի  իմ Արցախի ու ժողովրդի շահերին: 

-Ինչո՞ւ պետք է քաղաքացին իր քվեն տա Ձեզ։ Ի՞նչ կփոխվի Ձեր ընտրվելու պարագայում։ 

-Ինչո՞ւ պետք է  իր քվեն տա ինձ։ Որովհետև այսքան տարիների ընթացքում իմ աշխատասենյակի դուռը   միշտ ծեծել են մարդիկ,  ովքեր  արդարություն են  փնտրել, ովքեր իրենց խախտված իրավունքների  վերականգնման խնդիր են ունեցել։  Ես իմ գործը թողած,  իրականում կատարել եմ   փաստաբանի կամ պաշտպանի դեր: Շատ հաճախ խնդիրները լուծվել են, երբեմն՝ մասնակի,   երբեմն էլ   ջանքերս արդյունք չեն տվել:

Իմ ընտրվելու պարագայում  գործելու է օրենքը ՝ բոլոր մակարդակներում,  որպեսզի   այլևս նման իրավիճակներում հայտնված մարդիկ չլինեն, որպեսզի անարդարությունից ու խտրական  վերաբերմունքից ծնված խնդիրներ չլինեն:

-Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ լրագրողներ են քաղաքականություն մուտք գործում։ Դուք ևս լրագրությունից եք քաղաքականություն եկել։ Ինչո՞վ է պայմանավորված այս միտումը։ Եվ արդյո՞ք հետագայում շարունակելու եք քաղաքական գործունեությունը։ 

-Երբ ասում ենք, որ   լրագրողները  4-րդ իշխանություն են,  դա նշանակում է, որ լրագրությունը  որոշ չափով հենց քաղաքականություն է: Բացի այդ,  լինելով լուրերի   բաժնի լրագրող՝ ուզած-չուզած միշտ քաղաքական թեմաների մեջ էի:  Այսինքն,  ինձ  մեծ քաղաքականությունից այդքան էլ  մեծ տարածություն  չի բաժանել: 

Մյուս կողմից համոզված եմ, որ սկզբունքային մարդկանց  դեֆիցիտ կա քաղաքականության մեջ: Ես ուզում եմ լրացնել այդ  դեֆիցիտը, ցույց տալ մարդկանց, որ ոչ թե  քաղաքականությունն   է կեղտոտ երևույթ, այլ  կեղտոտ մարդիկ են քաղաքականությունը դարձնում այդպիսին: 

-Առաջին անգամ է, որ Արցախի նախագահի պաշտոնի համար կին է պայքարում։ Հանրությունից ի՞նչ արձագանք եք ստանում․ պատրա՞ստ են կնոջը տեսնել նախագահի պաշտոնում։ 

-Արցախը միշտ  իր  հոգեկերտվածքով  առաջադեմ է եղել: Արձագանքների  մեծ մասը դրական է: 

Հաջողության դեպքում կհամոզվեն, որ երբեմն կինը կարող է հաղթահարել  ավելի ծանր խնդիրներ,  քան տղամարդը:

-Նախագահ ընտրվելու դեպքում ինչի՞ց եք սկսելու ձեր պաշտոնավարումը։ Ո՞րն է լինելու Ձեր առաջին բարեփոխումը։ 

-Կրճատելու եմ  կառավարության կազմը: Նման փոքրիկ երկրում 13 նախարարությունն    անթույլատրելի շռայլություն է: 

Երկրորդ անհետաձգելի բարեփոխումը մայրաքաղաքի թատրոնի շենքի  կապիտալ վերանորոգումն է լինելու: Անհնար է պատկերացնել  որևէ մայրաքաղաք  առանց  թատրոնի  կամ  կինոդահլիճի:   

-Առանձնակի ուշադրություն եք հատկացնում բանակին։ Ձեր ընտրվելու դեպքում ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում բանակում։ 

-Սպայի հեղինակության վերականգնում: Բանակ-հասարակության կապի  վերանայում:

Այսօր սահմանը դրաձել է  «проходной двор»: Ով չի ալարում, վազում է սահման և  սելֆի անում: 

Բանակը կամ մարտական դիրքերը  շարքային քաղաքացիներին հասանելի լինելու պատճառով բավականին մեծ ինֆորմացիա  է  դուրս գալիս բանակից, որով և մեծացնում ենք վտանգը՝ առաջին հերթին  զինվորի համար: 

Համազգեստ  կրելը   քաղաքացիական կյանքում  արգելելու եմ, քանի որ  հենց այս չնչին  թվացող  անթույլատրելի երևույթն էլ  նպաստել է բանակի հանդեպ անհարգալից վերաբերմունքի ծնվելուն: 

Հայաստանի հետ կնքվելու է  ռազմաքաղաքական  համագործակցության պայմանագիր: 

-Ձեր կարգախոսն է՝ Ես գալիս եմ, որ դուք հաղթեք։ Ի՞նչ է այն նշանակում։ Ո՞վ է հաղթելու և ի՞նչ։ 

-Հաղթելու է  շարքային քաղաքացին: Հաղթելու է խնդիրներին, որ մինչև հիմա անլուծելի են թվացել: Հաղթելու է  անարդարությանը,  որը  հալածել է իրեն: Հաղթելու է  անարժան կյանքին: 

Հայտնի է, որ տարաձայնություններ ունեք ՀՀ իշխանությունների հետ։ Հաճախ քննադատում եք նրանց։ Ընտրվելու դեպքում ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեր համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ։ 

-Ուրեմն այսպես ասեմ․ իմ սկզբունքներն են՝ հզոր պետություն ու  հզոր բանակ,  անսասան ազգային արժեքներ  և հավատ,   ավանդական ընտանիք: Իմ  գերակա նպատակն Արցախի անքակտելի սահմաններն են: Չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները դեմ են այս արժեքներին: Եթե անգամ դեմ են,   ինձ հետ համագործակցելու արդյունքում   նորից կողմ կլինեն, և մենք երկու հայկական պետություններում  կունենանք  հիանալի արդյունքներ բոլոր  ուղղություններում:

-Ձեր քարոզարշավն առանձնահատուկ է նրանով, որ շտաբ և թիմ, որպես այդպիսիսն չունեք։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս եք հաղորդակցվում ընտրողների հետ։ Ի՞նչ արդյունքներով եք ամփոփում քարոզարշավի առաջին շաբաթը։ 

-Շտաբների   պահանջը եղել է այն  ժամանակ, երբ ինտերնետ կապ չի եղել: Այսօր աշխարհը   համացանցում է:  Իրական կյանքը տեղափոխվել է վիրտուալ տարածք: Այստեղ կարելի է և քարոզ կազմակերպել, և ընտրողների  հարցերին պատասխանել:

Մյուս կողմից, ես այդքան ֆինասնական միջոցներ չունեմ, որպեսզի անիմաստ բաների վրա ծախսեմ՝ ասենք, մի սենյակ վարձեմ, որպեսզի պարապ-սարապ մի քանի  հոգի նստեն ու կոֆե խմեն: Ես իմ ասելիքն ասում եմ հարցազրույցների  ու ելույթների միջոցով: Անհրաժեշտության դեպքում կկազամկերպեմ նաև  հանդիպումներ: Իսկ դրա համար  պետք է տեսնեմ, հասկանամ, որ մարդիկ ուզում են հանդիպել ինձ: Այսինքն հանդիպումը պետք է ցանկալի լինի երկուստեք։  Սա է ինձ համար ընդունելի տարբերակը։

 

Բելլա Լալայան Արցախ նախագահական ընտրություններ խմբագրի ընտրանի հարցազրույց անկախ կին

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին