f

Անկախ

«Դալի և Պիկասո» բացառիկ ցուցահանդեսում կներկայացվի 260 բազմաբնույթ ցուցանմուշ


«Դալի և Պիկասո» ցուցահանդեսում  ներառվել են քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական աշխատանքներ՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:  Ցուցահանդեսը բացվելու է մարտի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն կգործի մինչև ապրիլի 26-ը:

Մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց` եթե ցուցահանդեսը հաջողություն ունենա, գուցե երկարաձգվի:

«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ նշեց, որ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո որոշել են հայ-ռուսական բարեկամության ամրապնդման նպատակով Հայաստանում կազմակերպել «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: «Հաճախ էի լինում Մոսկվայում, այցելում ցուցահանդեսներ, ունկնդրում Շադրինի դասախոսությունները: Ձմռանը հստակեցվեց, որ ցուցահանդեսն անպայման պետք է իրականացվի Երևանում` Հայաստանի ազգային պատկերասրահում»,-պատմեց նա:

Շադրինն էլ խոստովանեց, որ չի կարողացել մերժել իր ընկերների առաջարկը: «Հայաստանում ցուցահանդեսի հետ կապված կոմերցիոն մեծ հետաքրքրություն չունեմ, իսկ Ռուսաստանում մեծ պահանջարկի արդյունքում ցուցահանդեսը մշտապես երկարաձգվել է»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով ցուցանմուշների ձեռք բերմանը` Շադրինը շեշտեց, որ Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները գնվել 2006 թվականին «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից (ստեղծել է նկարչի բարեկամ Բենիամին Լևին), վիմագրանկարները` հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեռ Ալժիերի ընտանիքից` 2011 թվականին: Հաջորդ տարի հեղինակավոր «Քրիստի» աճուրդային տնից ձեռք են բերվել Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը:

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկու մեծագույն արվեստագետների յուրօրինակ երկխոսություն է, արվեստագետներ, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել: Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան է մուտք գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին Պիկասոյի արվեստանոցում:

Ցուցահանդես-նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարվա ընթացքում, մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ և Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից:

Հայաստանի ազգային պատկերասրահ

Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Ավելին
Ավելին