f

Անկախ

Խանդը սիրո քույրն է, թ̉ե թշնամին․Լրագրողի խոհեր


Մեկուկես տարեկան Նանեն հոր հետ վերադարձավ տուն: Երբ մոր հետ մենակ էր ասաց.

-Մամա′, պապան ույիշ մամայի ասեչ  արի գնանք մեյ տուն:

Ի̉նչ,  

- Պապան ույիշ մամայի ասել, արի գնանք մեյ տուն:  

Ամուսինները երկար ժամանակ փորձում էին հասկանալ փոքրիկի ասածի պատճառը: Երկու օր հետո վերջապես պարզվեց գաղտնիքը, երբ խանութում վաճառողուհին ասել էր, թե «Ի̉նչ խելոք երեխա է» հայրը պատասխանել էր. «Էստեղ է խելոք, հլա էկեք մեր տուն կտեսնեք, խելոք է թե ոչ»:

Արմեն Սարգսյանի հեղինակած «Մանկան ծիծաղադարան». «Աշխարհը երեխաների աչքերով»(Երևան, 2019թ) գրքում տեղ գտած մանակակն մտքի այս զավեշտալի դրսևուրումը կարդալիս հիշեցի , որ նման անհեթեթ մի պատմության պատճառով Երևանում քայքայվել էր ինձ ծանոթ մի ընտանիք, միայն թե այն դեպքում մայրիկին ներկայացնողը ոչ թե մեկուկես տարեկան էր, այլ 15 տարեկան աղջիկ , ում հայրիկը իր գոծընկերոջը ժպիտով տուն էր հրավիրել տեսնելու աղջկա պատրաստած բնական անկյունը, չարաբաստիկ այն օրը, երբ տան տիկինը գտնվում էր հիվանդանոցում:  

Միանգամից գլուխ էր բարձրացրել չարաբաստիկ խանդը: Խանդը սիրո թշնամին է թե̉…

Խորհում էի ու առաջինը իմ համագյուղացի պատմական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Եղիշե Սահակյանի հեղինակած «Զգացմունքերի և բանականությունների սիմֆոնիա  (Մտորումներ սիրո, ամուսնության և ընտանիքի մասին)» (Երևան), Ամարաս, 1999թ.»գիրքը հիշեցի ու ժամանակին մանկավարժների մի խմբի հետ կազմակերպված քննարկումները խանդի մասին և գիրքը եզրափակող անպատասխան սիրո նամակները:

-Սիրո մեջ խանդը անխուսափեի է, գրում է Եղիշե Սահակյանը և օգնում հասկանալ որ խանդը կարող է լինել սիրո քույրը, կարող է նաև թշնամի լինել մի ուրիշ սիրո:Այս զգացումը լրիվ մարդկային է, հաճախ օգնում է վերականգնելու քո վերաբերմունքը, դառնալու ավելի լավը: Այն կարող է արտաքուստ չդրսևորվել և գոյություն ունենանլ պոտենցիալում, եթե զույգի մոտ առաջացել է լրիվ վստահություն, չկա կասկած: Խանդը տանջող է, բայց ամրապնդում է զգացմունքները: Սերը խանդ ունի, բայց որքան մարդը քաղաքկիրթ է ուինտիլիգենտ է խանդը այնքան նուրբ է ու թույլ, սիրողը չի կարող իրսերը սպանել: Ըստ Սոլինոզայի` ատելությունը սիրած էակի նկատմամբ, նախանձով հանդերձ, կոչվում է խանդ, որը հետևաբար ոչ այն ինչ է, եթե ոչ սիրուց և ատելությունից առաջացած հոգու տատանում: Սոլինոզան խանդը քննարկում է բուն սիրո կապակցությամբ, որպես նրանից ածանցված զգացմունք: Եթե չկա սեր չկա խանդ: Մեծ սերը մեծ խանդ է ծնում: Իսկ երբ մեռնում է սերը, նաև խանդից դրդված է մարդը սկսում ատել սիրածին: Ճշմարիտ խանդի դեպքում ամեն ինչ դժբախտություն է: Բայց ավելի վտանգավոր է երևակայական խանդը կինը դառնում է անմեղ մեղավոր, ամուսինը մոլորյալ: Արծարծելով խանդի պրոբլեմը Ստենդալը այն ճիշտ տեսակետն է հայտնել, որ խանդը երևան է գալիս պատմական որոշակի պայմաններում: Կրկնող անբավարարվածությունը հող է նախապատրաստում խադի համար: Կնոջ խանդը լինում է ավելի տանջալից, քան տղամարդու խանդը: Խանդը հիվանդություն է, որից հաճախ փրկում է միայն մահը: Խանդը, երբեմն էլ կարող է հանդես գալ որպես սիրո ապացույց: Խանդող կինը իրեն ավելի նվաստացաց է զգում: Նրան թվում է թե իր սիրածի համար ծաղրի առակա է դարձել: Կինը ի տարբերություն տղամարդու ավելի հաճախ է ներում խանդը, բայց տառապում է ավելի խորը: Խանդը ամենասարասփելի տառապանքներից  ու սիրային դժբախտություններից մեկն է: Երբ ծնվում է խանդը, որոշակի պայմաններում հեշտությամբ ծնվում է կատաղությունը, մարդը կորցնում է ինքնատիրապետումը: Ոչ միայն խոսքն է դառնում անկառավարելի, այլ նաև արարամունքները: Հակակրությունը, վախը, կասկածամտությունը ու խանդը բխում են վստահության ու հարգանքի բացակայությունից: Խանդի զգացողության մեջ ավելի շատ ինքնասիրություն կա, քան սեր: Առանց բավարար հիմքի խանդը հիվանդություն է: Սիրահարված տղամարդուն իր սիրած էակից չեսկտրի նրան վատաբանելով: Հիրավի ծանր ու տառապալից զգացում է խանդը, այն հաճախ ստիպում է գործել ատելության մոլուցքի թելադրանքով: Խանդի դրդապատճառները կարող են լինել միանգամայն տարբեր: Օրինակ երբեմն զույգը մեկը մյուսին նայում է որպես սեփական իր: Իսկ մարդը ամենևին էլ իր չէ…

Սիրո կուլտուրայի զարգացումը, սիրո էության ճիշտ ըմբռնումը նշանակաի չափով մեղմացնում է խանդի դրսևորման վայրագ պորտկումները:  

Խանդը սիրո թշնամին է̉, թ̉ե քույրը:

Հրավիրում ենք բանավեճի ու ավելացնում, որ արդի հեռուստաէկրանը շատ է ներկայացնում խանդի տեսարաններ, երբեմն խախտում թույլատրության սահմանները, երբեմն էլ դառնում խանդի դրսևորման օրինակ: Իմ համագյուղացին (Եղիշե  Սահակյան) օգնեց ինձ խանդի շուրջը զրույցի հրավիրելու ընթերցողին: Խանդի դրսևորումներ այդ գրքում էլ կան, բայց կան նաև դրանց հաղթահարման լուրջ դեղատոմսեր: Այս գիրքը  միակը չէ: Ինչպես անմահ Թումանյանն է գրել «գրքերը ոչ հաց են ուզում, ոչ էլ ջուր»:Բոլորս գիտենք որ գրքերը օգնում են որ մաքրվի ու հանդարտվի մարդկային հոգին: ԴԵ ուրեմն եկեք′ հնարավորինս շատ օգտվենք այդ ամենահարուստ գանձարանից:

 

Վաղարշակ Ղորխմազյան

 

«Զգացմունքերի և բանականությունների սիմֆոնիա ՛՛գիրք

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին