Իրանի խորհրդարանի հինգ անդամներ COVID-19 կորոնավիրուսով են վարակվել, իսկ նիստերը ժամանակավորապես դադարեցվել են: Այդ մասին հայտարարել է օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին: Գրում է Gazeta.ru-ն;
«Կորոնավիրուսի անալիզ հանձնած 100 պատգամավորներից հինգի պատասխանները դրական են: Մյուս պատգամավորները ևս անալիզ կհանձնեն», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է պատգամավորի խոսքերը:
Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով, որոնք փոխանցում է Trend գործակալությունը, COVID-19- ով վարակվածների թիվը հասել է 593 մարդու, որոնցից 43-ը մահացել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի կանանց և ընտանեկան հարցերով փոխնախագահը վարակվել է COVID-19 կորոնավիրուսով: