f

Անկախ

Մարզպետերը իրենց մոտ են հրավիրում գյուղապետերին եւ պարտադրում` «Այո»-ն հաղթի. Գեւորգ Գորգիսյան


Մենք արդեն ահազանգեր ենք ստանում տարբեր մարզերից, որ մարզպետերը իրեննց մոտ են հրավիրում գյուղապետերին եւ պարտադրում, որ իրենց մարզում «Այո»-ն հաղթի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Կարեւոր է, որ այս  պրոցեսում հերթական անգամ վարչական ռեսուրսը չկիրառվի, որովհետեւ մենք արդեն ահազանգեր ենք ստանում տարբեր մարզերից, որ մարզպետերը իրենց մոտ են հրավիրում գյուղապետերին եւ պարտադրում, որ իրենց մարզում «Այո»-ն հաղթի»,-ասաց Գորգիսյանը` հավելելով ,որ 3-4 մարզից արդեն ստացել են նման ահազանգեր:

Գորգիսյանը չցանկացավ սակայն բացահայտել, թե որ մարզերն են դրանք կոնկրետ, եւ ասաց. «Կարծես հին, հանրապետական մեթոդներն ենք մենք տեսնում այսօր եւ ես կոչ եմ անում ուղղակի մնալ օրենքի սահմաններում եւ ինչքան էլ որեւէ գյուղի գյուղապետ չի գալու, կանգնի լրատվականների առջեւ եւ ասի` այո, ինձ ճնշել են, ինչպես հանրապետականնեն էին ասում` ուրա, որ ընտրակաշառք ենք տվել, դե մեկին բերեք, թող ասի, որ ընտրակաշառք ենք տվել: Բայց երկիրը փոքր է եւ մենք տարբեր տեղերից ինֆորմացիա ստանում ենք»:

Գորգիսյանը հույս հայտնեց, որ «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը հրապարակային հորդորներից բացի, այլ  գաղտնի հորդորներ չի անում մարզպետներին եւ ընտրությունները կընթանան օրենքի տառին համապատասխան:

«Ես չեմ կարծում, որ որեւէ մարզպետ, իրենց լեզվով ասած, այնքան դուխ ունի, որ  պարոն Պապիկյանին առանց տեղյակ պահելու ինչ-որ գործառույթներ իրականացնի»,-ասաց նա:

Գևորգ Գորգիսյան

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին