f

Անկախ

Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ եւ անօրինական վճիռ կայացրեց. Արթուր Գրիգորյան


Երեկ վարչական դատարանը Ամուլսարի գործով անվավեր ճանաչեց նաեւ Բնապահպանական տեսչության երկրորդ հիմնարար փաստաթղթի՝ ստուգման ակտի բոլոր հիմնական կետերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բնապահպան, Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ նույն դատարանը՝ գրեթե նույնանման "փաստարկներով" չեղարկել էր նաեւ տեսչական մարմնի որոշումը՝ Ամուլսարում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ։

Այս ֆորմատով նպատակահարմար չեմ գտնում մանրամասն անդրադառնալ այս խայտառակ անօրինական վճռին, որով պետական ինստիտուտներին պարզապես ծաղրի են ենթարկել։ Մանրամասները կետ առ կետ կներկայացնեմ մի քանի օրից՝ բանավոր հարցազրույցի միջոցով։

Հիմա նշեմ միայն, որ սրանով փոշիացվում են Ամուլսարի հանքավայրի շահագործման անօրինականություններն արձանագրած միակ պետական մարմնի՝ բնապահպանական տեսչության բացահայտումները։ Անկասկած, սրա արդյունքում կարճվելու է գլխավոր դատախազության հարուցած քրեական գործը՝ ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ, "մաքրվելու" են ընկերության "իմիջի" համար խնդրահարույց՝ պրիմիտիվ շինարարական խախտումների արձանագրումները, որոնցից շատերը ընկերությունն անգամ ընդունել է եւ իմ տեղեկություններով՝ նույնիսկ վճարել պատճառած վնասի համար։

Շատ, շա՜տ բան կա ասելու, այդքան չեմ կարող գրել։ Թերեւս նշեմ միայն, որ ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի պետական համակարգում գտնվող բարձրաստիճան սուբյեկտները այսպիսի եռանդով աշխատեն նույն Հայաստանի մեկ այլ պետական ինստիտուտի՝ տեսչական մարմնի դեմ, որը հանդգնել էր այնքան "դուխով" գտնվել, որ իր չնչին լիազորությունների շրջանակներում մինչեւ վերջ գնա ու իրեն հասանելիք որոշումները կայացնի։ Միակ մարմնի, որ Ամուլսարի, Արմօյլի, Աարարատյան դաշտի ձկնաբուծարանների, անտառների, Սեւանի ու այլ հարցերով պետական մարմնին արժանի պատվախնդրությամբ որոշումներ էր կայացնում։ Լավ է մի բան՝ այս ամենը փաստաթղթավորվածփաստաթղթավորված ու արձանագրված է՝ վաղը նոր հանգամանքների հիման վրա կամ անցումային արդարադատության արդյունքում վերանայելու համար»:

Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Ավելին
Ավելին