РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը: Գրում է Gazeta.ru- ն:
Իրանի օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլ Աբբասի խոսքերով՝ խորհրդարանական նիստերը կդադարեցվեն մինչև հետագա ծանուցումը:
Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ վարակվել են կորոնավիրուսով, որոնց թվում երկրի փոխնախագհը, առողջապահության փոխնախարարը, երկու խորհրդարանականներ և այլն:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել: