Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3664-ի: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները: Գրում է Gazeta.ru-ն;
ԱՀԿ-ի տվյալներով ՝ կորոնավիրուսով վարակման դեպքեր հայտնաբերվել են 46 երկրներում:
Առկա տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսից 57 մարդ է մահացել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել;