Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Արարողությանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ, մասնակցել են նաև ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները:
Միջոցառման ավարտին, ի հիշատակ 20-րդ դարի հերթական ցեղասպանության զոհերի, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվել է պատարագ: