f

Անկախ

Հիշե՛ք այս մարդկանց անունները, նրանք այլևս անհատականություններ են ովքեր իրենց անունը ոսկե տառերով են գրել հայկական իրավունքի պատմության մեջ


Ավարտվել է Սահմանադրական դատարանի յոթ դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն տվող «օրինական կաշառք» անունը ստացած օրենքի գործողության ժամկետը, որից չի ցանկացել օգտվել Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից և ոչ մեկը։ Հրայր Թովմասյան, Ալվինա Գյուլումյան, Արևիկ Պետրոսյան, Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Արաիկ Թունյան, Աշոտ Խաչատրյան։ 

Հիշե՛ք այս մարդկանց անունները, նրանք այլևս անհատականություններ են ովքեր իրենց անունը ոսկե տառերով են գրել հայկական իրավունքի պատմության մեջ։ Նրանք այսօրվա և ապագայի արդարադատության բոլոր գործիչներին ի ցույց տվեցին սկզբունքային, անաչառ և արդարամիտ դատավորի իսկական կերպարը։ Նրանց ազնվությունն ունի բարձրագույն աստիճան, նրանք չեն կարող իրենց համար ընդունելի համարել անգամ «օրինական» համարվող և օրենքով սահմանված «կաշառքը»։ Նրանք պատրաստ չեն յուրացնել հանրային միջոցներն առանց աշխատանքի և առանց վաստակի, քանզի իրենց ողջ կյանքում հանրային և մասնագիտական հարգանքը, միջոցներն ու հեղինակությունը վայելել են միայն ու միայն արժանապատվորեն՝ ազնիվ վաստակով։ 

Այդ մարդկանց հանդեպ 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսվող հերթական ապօրինի և հակասահմանադրական ագրեսիան ոչ մի պարագայում չի կարող հաջողություն ունենալ։ Ազնիվ և օրինապաշտ մարդկանց հանդեպ անազնիվ պայքարն ու ապօրինի գործողությունները երբեք չեն կարող հաջողել։ Ուրախ եմ և հպարտ, որ կյանքի բերումով, երջանկություն եմ ունեցել անձնապես ճանաչել այս բացառիկ մարդկանց, աշխատել նրանց հետ, դառնալ նրանց գործընկերը։ 

Նրանց սկզբունքային, պետականամետ և ազնիվ կեցվածքի իրական շահառուները Սահմանադրական դատարանի և այլ դատարանների ներկա և ապագա բոլոր դատավորներն են, նույնիսկ նրանք ովքեր նենգաբար ջանքեր չխնայեցին վարկաբեկել բարձր դատարանը և անմիտ դատողություններով փորձեցին արժեզրկել նրա մեծ դերակատարությունն ու հեղինակությունը։

Էդգար Ղազարյան ՖԲ Գրառում Սահմանադրական դատարան հանրաքվե

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին