Այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ասաց, որ ԱԱԾ-ի կողմից եղել են ձերբակալություններ, և, իհարկե, էլի կլինեն։
«Դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ եղան հեղափոխության սկզբից ի վեր նախկին պաշտոնյաների ձերբակալությունների գործերը, ԱԱԾ տնօրենի պաշտանակատարն արձագանքեց. «Գրեթե բոլորի նկատմամբ հարուցված են քրեական գործեր, որոնք քննվում են, թե մեր քննչական դեպարտամենտում, թե ՀՔԾ–ում, թե քննչական կոմիտեում։ Այդ շրջանակը քննությամբ ընդլայնվում է եւ կլինեն աղմկոտ դեպքեր: Ձեր համար գուցե աղմկոտ լինի, մեզ համար ոչ այդքան, բայց կլինեն»։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ բացահայտումներ կան կապված վարչապետի այն հանձնարարականի հետ, որով ԱԱԾ–ն պետք է որոշ շրջանակների և սատանայի միջև կապի ձևերը ճշտեր՝ Մարտիրոոսյանն ասաց, որ ցանկացած դրսեւորում, որ տեղի է ունենում, դա իրենք դիտում են ազգային անվտանգության շահերից ելնելով։
«Ցանկացած, լինի սատանիստական շարժում, թե կրոնական այլ շարժումներ, որոնք կվտանգեն մեր ազգային անվտանգությանը, մենք դրա դեմ պայքար ենք մղելու եւ օրենքի խստությամբ պատժելու ենք»,-ասաց նա: