f

Անկախ

ՀՀ վարչապետի հերթական արկածախնդրությունը կարող է ինչպես 2008 թվականի մարտի 1-ն, այս անգամ էլ անկանխատեսելի հետևանքներ ունենալ


Հարևան Իրանում իշխանությունները կորոնավիրուսի տարածման մասին տեղեկությունները թաքցրեցին շուրջ երկու շաբաթ: Պատճառը շատ հստակ էր: Նրանց անհրաժեշտ էր նախ փետրվարի 11-ին՝ Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության քայլարշավին և ապա փետրվարի 21-ին՝ Իսլամական խորհրդարանի ընտրություններին ապահովել ժողովրդի մեծ թվով մասնակցությունը: Արդյունքում այսօր երկրում կորոնավիրուսը տարածվում է աննախընթաց արագությամբ ընդհուպ նույնիսկ իշխանական վերնախավի մոտ: Երեկ կորոնավիրուսի հետևանքով մահացավ Վատիկանում Իրանի նախկին դեսպանը: Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Իրանի նախագահի տեղակալի, խորհրդարանի մի քանի պատգամավորների, առողջապահության փոխնախարարի և ... մոտ:
Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը հինգշաբթի օրը հայտարարեց. «Մահացու սխալ են թույլ են տալիս այն երկրները, որոնք ենթադրում են թե կորոնավիրուսն իրենց մոտ չի կարող տարածվել»:
Հայաստանի հարևանության մեջ արձանագրվել են կորոնավիրուսի բազմաթիվ դեպքեր: Առնվազը մանկամտություն կլինի ենթադրել, որ Իրանի հետ սահմանները փակելով հնարավոր է լինելու կանխել կորոնավիրուսի մուտքը Հայաստան (իհարկե եթե դա արդեն Հայաստանում չէ, հատկապես որ վիրուսով վարակվելու նշաններն ի հայտ են գալիս 14 օր անց):
Վիրուսի տարածման գլխավոր միջոցներից մեկը բազմամարդ հավաքներն են, ինչի պատճառով էլ տարբեր երկրներում չեղարկվել են մշակութային, հասարակական, մարզական ու .... տարբեր տեսակի միջոցառումներ: Իսկ Հայաստանում՝ մարտի 1-ին, վարչապետի հրավերով ժողովրդային երթ է կազմակերպվելու և դրան զուգահեռ սպասվում է հանրաքվեի քարոզարշավի շրջագծում հանրահավաքների կազմակերպում:
Զուգահեռ անցկացնելով կորոնավիրուսի տարածման հանդեպ հարևան Իրանի և Հայաստանի իշխանությունների մոտեցման միջև դժվար չէ ենթադրել, որ ՀՀ վարչապետի հերթական արկածախնդրությունը կարող է ինչպես 2008 թվականի մարտի 1-ն, այս անգամ էլ անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

նոր կորոնավիրուս ՖԲ Գրառում Ռոբերտ Մարկարյան Իրան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին