РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը չի բացառել կորոնավիրուսի համավարակը: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստ է օգնել բոլոր երկրներին ՝ վիրուսի դեմ պայքարում:
Նախօրեին ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի լինել մեկ կամ մեկուկես տարի հետո:
2019թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է: Վերջին տվյալներով՝ ավելի քան 80 հազար մարդ վարակված է, մահացել է գրեթե երեք հազար մարդ: