Իրանցի երկրորդ խորհրդարանականը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին նշված է IRIB հեռուստառադիոընկերության թվիթերյան էջում: Գրում է Gazeta.ru-ն;
Ինչպես նշվում է, վիրուսը հայտնաբերել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մոջթաբ Զուլնուի մոտ:
Պաշտոնյան հայտարարել է, որ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքներից հետո ինքը կարանտինային գոտում է գտնվում:
«Անհանգստանալու կարիք չկա, ես կարանտինացված եմ», - հավելել է Զուլնուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի առողջապահության փոխնախարարարը և մի խորհրդարանական կորոնավիրուսով են վարակվել;