f

Անկախ

Երեկ երեկոյան Ֆրանսիայում 74 տարեկանում մահացել է Պիեռ Լառեչը՝ Երևանի կոնյակի գործարանի 1998-2005թթ նախագահն ու գլխավոր տնօրենը


Երեկ երեկոյան Ֆրանսիայում 74 տարեկանում մահացել է Պիեռ Լառեչը՝ Երևանի կոնյակի գործարանի 1998-2005թթ նախագահն ու գլխավոր տնօրենը։ Պիեռը Հայաստանի և Արցախի մեծագույն բարեկամն էր։ Արժանացել էր պետական պարգևների ու շքանշանների։ Նրա ամենակարևոր գործը կոնյակագործության ասպարեզում հայկական կոնյակի իդենտիֆիկացումն էր։ Նրա գլխավորությամբ հանճարեղ որոշում ընդունվեց հայկական կոնյակի ստանդարտ ընդունելու մասին։ Մենք հրաժարվեցինք խորհրդային ГОСТ-13471 ստանդարտից, սահմանեցինք մերը առ այն, որ հայկական կոնյակ է այն ալկոհոլը, որը ստացված է հայկական խաղողից և շշալցված է Հայաստանում։ 

Այս քայլի շնորհիվ ՌԴ-ում, Ուկրաինայում հայկական կոնյակի անվան տակ արտադրվող ֆալշը 1-2 շաբաթում շուկայից դուրս մղվեց։ Կանաչ ճանապարհ բացվեց ոչ միայն ԵԿԳ, այլև ՀՀ-ում գտնվող մյուս կոնյակի գործարանների արտադրանքի համար։ 1999-2005 թթ ԵԿԳ կոնյակի արտահանման ծավալներն աճեցին 4.5 անգամ (1 մլն լիտրից 4.7), գործարանը 1.5 մլն դոլար վնասից ստացավ 25 մլն դոլար շահույթ, միջին աշխատավարձը գործարանում աճեց 7 անգամ։ ԵԿԳ-ն ՀՀ-ում առաջիններից էր, որ բոլոր աշխատողների համար մտցրեց բժշկական ապահովագրություն։ Այդ քաղաքականությունից մեծապես շահեցին բոլոր կոնյակի գործարանները։ Նրանց վաճառքները ՌԴ-ում կտրուկ ավելացան։

 Շուտով, սակայն, ագահությունը մեզ խեղդեց։ 2012-ի կոնյակի մասին նոր անկապ օրենսդրությամբ թույլատրվեց կոնյակին խառնել որոշակի քանակի սպիրտ։ Ամեն ինչ սկսեց վարի գնալ։ Շատ գործարաններ (բացառությամբ 1-2-ի) սկսեցին խաղողից ստացված դիստիլյատի փոխարեն ռեկտիֆիկատ շշալցնել՝ գույն տալով։ Կարճ էֆֆեկտ։ Բայց ի՞նչքան կարելի է սպառողին խաբել։ Մինչև կյանքի վերջին օրը Լառեչը պայքարում էր սրա դեմ։ Ասում էր, անարդար արտադրողների ու կառավարության որոշ անդամների անշնորհք վարվելակերպի պատճառով հայկական կոնյակը կորցնելու է իր իդենտիկությունը։ Օրվա իրադարձություններն, ավաղ, դրա վկայությունն են։ Գնաս բարով սիրելի ընկեր։


Հայաստան Հրանտ Բագրատյան ՖԲ Գրառում Ֆրանսիա Կոնյակի գործարան մահազդ Պիեռ Լառեչ

Այլ հոդվածներ հեղինակից

Տարօրինակ զույգեր
Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին
Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››.Խոսրով Հարությունյան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ
ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Առցանց քննարկում` «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով:
Դիմացեք, ժողովուրդ ջան․ Արթուր Վանեցյան
Գյումրիում ծանրոցներ են հատկացնելու օրվա հացից զրկվածներին
Ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին,որոնք չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին
ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի գրությունը կորոնավիրուսից պաշտպանվելու մասին
29-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վարդ գողացողներին ոստիկանները բռնել են
Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց
«Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր»․ Ա․ Ղազինյան
Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից
Ավելին
Ավելին