f

Անկախ

«168 ժամ». Պուտինը՝ Հայաստանի Ազգային ժողովում


«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը կազմակերպել էր լսումներ՝ նվիրված Հայաստանի եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին։ Լսումների անհրաժեշտություն իսկապես կար, քանի որ չկա այդ համաձայնագրի իրականացման գործընթաց՝ որպես այդպիսին։ Խնդիրը տեխնիկական, բյուրոկրատական նրբությունները չեն, խնդիրը նաեւ այն չէ, որ ԵՄ 28 անդամներից համաձայնագիրը վավերացրել են դեռեւս միայն 17-ը։ Խնդիրը շատ ավելի խորքային է եւ կապված է ոչ թե՝ եվրոպական, այլ՝ հայկական կողմի հետ։

Իրականում 2017 թվականի նոյեմբերին ստորագրված այդ համաձայնագրի իրականացման հարցում Հայաստանն այսօր որեւէ առարկայական հետաքրքրվածություն, շահագրգռվածություն չի ցուցաբերում, եւ եթե կա ինչ-որ գործընթաց, ապա դա բխում է առավելապես եվրոպական կողմից։ Հայաստանն այս հարցում շարժվում է առավելագույն իներցիայի ու դանդաղկոտության ռեժիմով։ Այն դեպքում, երբ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն քաղաքական եւ տնտեսական հնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար։ Հայաստանը, սակայն, չի օգտվում դրանից, ինչո՞ւ։ Առաջին հայացքից անտրամաբանական թվացող այս իրավիճակն ունի բազմաթիվ խորքային պատճառներ։

Դրանցից, թերեւս, ամենակարեւորն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը վարում է շատ ավելի ռուսամետ ու ռուսահպատակ քաղաքականություն, քան Հայաստանի որեւէ իշխանություն վարել է երբեւէ։ Եվ այս համատեքստում խիստ կասկածելի է՝ արդյոք Հայաստանի գործող իշխանությունը կստորագրե՞ր ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եթե դա կատարված չլիներ նախորդ իշխանության կողմից եւ բաժին հասներ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Այդ հռետորական հարցի պատասխանը, մեծ հավանականությամբ, բացասական է, քանի որ հազիվ թե Նիկոլ Փաշինյանը դիմեր Ռուսաստանի զայրույթն առաջացնելու ռիսկին՝ հանուն Եվրամիության հետ ինչ-որ փաստաթղթի ստորագրման։ Ստեղծված իրավիճակի մյուս խորքային պատճառն աշխարհի, այդ թվում՝ Եվրոպայի նկատմամբ Հայաստանի նոր իշխանության վերաբերմունքն է։ Իսկ նոր իշխանությունն աշխարհի ու Եվրոպայի հետ շարունակում է հարաբերվել հեղափոխության դիրքերից՝ հանդիմանելով բոլորին, որ նրանք հավուր պատշաճի չեն գնահատում Հայաստանում տեղի ունեցած «աննախադեպ» հեղափոխությունը ու չեն շտապում օգնել Հայաստանին։

Բավական է հիշել միայն վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցն ու դրա ընթացքում եվրոպացիներին ուղղված մեղադրանքները։ Իսկ վերջերս էլ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հիշում են եվրոպացիների, միջազգային կառույցների (Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)) ծախվածության ու կոռումպացվածության մասին՝ կրկին հանդիմանանքով ու մեղադրանքներով։ Այս պայմաններում  իրատեսական չէ սպասել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կտա այն արդյունքները, որոնք նախատեսված են եղել ի սկզբանե։ 2017 թվականին ստորագրված այդ համաձայնագիրը Եվրասիական միությանն անդամակցող Հայաստանի համար Եվրոպայի հետ հարաբերվելու բացառիկ հնարավորություն էր։

Հայաստանի նոր իշխանությունը, սակայն, բոլոր հարաբերություններից առավել՝ նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Իսկ վերջինս, ինչպես հայտնի է, բազմաթիվ վերապահումներ ունի Եվրոպայի վերաբերյալ։ Դրանք գիտակցաբար կամ ենթագիտակցորեն փոխանցվել են նաեւ Նիկոլ Փաշինյանին, վերջինիցս էլ՝ նրա իշխանությանը։ Այնպես որ, խորհրդարանական երեկվա լսումներում իրականում ոչ թե Եվրոպան էր ու նրա հետ Հայաստանի հարաբերությունը, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից, այլ Ռուսաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Վլադիմիր Պուտինը, որի հետ գրկախառնումներով այդքան սիրում է հպարտանալ Նիկոլ Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Ռուսաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››.Խոսրով Հարությունյան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ
ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Առցանց քննարկում` «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով:
Դիմացեք, ժողովուրդ ջան․ Արթուր Վանեցյան
Գյումրիում ծանրոցներ են հատկացնելու օրվա հացից զրկվածներին
Ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին,որոնք չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին
ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի գրությունը կորոնավիրուսից պաշտպանվելու մասին
29-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վարդ գողացողներին ոստիկանները բռնել են
Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց
«Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր»․ Ա․ Ղազինյան
Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից
Covid-19-ի դեմ պայքարում քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության սկզբունքները․ freedomhouse.org
Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը․ Տիգրան Ավինյան
Ավելին
Ավելին