f

Անկախ

Դատախազը միջնորդում է կալանավորել Գյումրու դպրոցի տնօրենը


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ փետրվարի 26-ին նշանակված էր Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի գործով  առաջին դատական նիստը: Դպրոցի տնօրեն
Նարինե Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կրելով պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված պետական մարմնի և խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, 2014-2018թթ. ընթացքում Ալվարդ Մկրտչի Ղայթանջյանի, Համիկ Ջանիբեկի Թորոսյանի և Իզաբելա Արթուրի Մեսրոպյանի օժանդակությամբ շահադիտական դրդումներով կազմել է կեղծ փաստաթղթեր և նույն անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձին դիտավորությամբ վատնման եղանակով հափշտակել է դպրոցին հատկացված՝ խոշոր և զգալի չափերով՝ համապատասխանաբար՝ 2.569.246 ՀՀ դրամ, 457.210 ՀՀ դրամ և 850.223 ՀՀ դրամ գումարները:
Նարինե Մեսրոպյանն ու իր պաշտպանը դատարան չէին ներկայացել. փաստաբանը գրավոր տեղեկացրել էր, որ մեկ այլ դատական նիստի մասնակցելու պատճառով գտնվում է Երևանում, իսկ ամբաստանյալ Մեսրոպյանը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին՝ փետրվարի 19-ին մահացել է նրա մայրը:
Այս գործով ամբաստանյալ Ալվարդ Ղայթանջյանը նույնպես չէր ներկայացել, նրա շահերի պաշտպան Էդգար Թումասյանը բանավոր հայտնեց, որ իր պաշտպանյալը վիրահատության է ենթարկվել և հիմա չի կարող տեղաշարժվել:
Գործով մեղադրող դատախազ Գուրգեն Գրիգորյանը նախ ցավակցեց մահացածի ընտանիքին, ապա նշեց, թե Նարինե Մեսրոպյանի դատարան չներկայանալը չի կարող հարգելի համարվել, քանի որ վերջինս առավոտյան աշխատանքի է գնացել, իսկ իր դուստրը՝ այս գործով մեկ այլ ամբաստանյալ Իզաբելա Մեսրոպյանը ներկայացել է դատական նիստին: Ավելին, դատախազը ներկայացրեց նույն դպրոցի հանրույթից ստացած մի դիմում, որում մանկավարժները՝ մոտ 40 ստորագրությամբ, հայտնում են, որ փետրվարի 26-ին /այսինքն, դատավարության օրը, - հեղինակ/, առավոտյան 08:55-ին, երբ կոլեկտիվը դպրոց է մտել, տնօրեն Նարինե Մեսրոպյանը գործավարուհուց պահանջել է անմիջապես անցնել պարտականությունների կատարմանը, և երբ անձը հայտնել է, որ գործադուլի մեջ է՝ Նարինե Մեսրոպյանը հրամայել է աշխատանքից ազատման դիմում գրել: Նիստի ժամանակ դատարանում էր նաև 19 դպրոցի կոլեկտիվը, ովքեր դատախազի ընթերցած գրությունը հանձնեցին նաև դատարանին:
Դատախազ Գուրգեն Գրիգորյանը անհետաձգելի միջնորդություն ներկայացրեց՝ փոխել Նարինե Մեսրոպյանի խափանման միջոց ստորագրությունը կալանքով, քանի որ մտահոգություն կա, որ անձը կարող է միջամտություն ունենալ գործի քննությանը:
Դատավոր Ջոն Հայրապետյանը նշեց, թե ամբաստանյալի խափանման միջոցի հարցը չեն կարող այս նիստում քննարկել, քանի որ վերջինս և նրա փաստաբանը ներկա չեն, ինչպես նաև Նարինե Մեսրոպյանի շահերի պաշտպանը հնարավոր է անվստահություն կհայտնի դատարանին:
Այս գործում ներգրավել էին նաև երկու այլ դատախազ՝ Շիրակի դատախազության դատախազ Կորյուն Սերոբյանը և Շիրակի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանը: Դատախազ Օվսյանը առաջարկեց դատական նիստն ընդմիջել և ժամանակ տալ, որ տնօրենն ու փաստաբանը ներկայանան դատարան: Սակայն դատարանը հաշվի առնելով, որ փետրվարի 19-ից հաշված փետրվարի 26-ը Նարինե Մեսրոպյանի մոր մահվան 7-րդ օրն է և հիմք ընդունելով նրա փաստաբանի գրավոր միջնորդությունը, դատախազների միջնորդության քննությունն այս նիստում չքննարկեց:
Ալվարդ Ղայթանջյանի շահերի պաշտպան Էդգար Թումասյանը դատարանին միջնորդեց ողջամիտ ժամկետ տրամադրել գործով մեղադրող դատախազներին ինքնաբացարկի հիմքեր և հիմնավորումներ ներկայացնելու համար: Մեղադրող դատախազները առարկեցին այս միջնորդության դեմ, իսկ գոծով տուժողի ներկայացուցիչ, Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի աշխատակիցը նկատեց, որ պաշտպանական կողմը միտումնավոր փորձում է հետաձգել դատական նիստը:
Դատարանը որոշեց բավարարել փաստաբան Էդգար Թումասյանի միջնորդությունը. դատական նիստը հետաձգվեց, նաև որոշվեց անհրաժեշտության դեպքում խնդրել Շիրակի մարզպետարանի աջակցությունը՝ Ալվարդ Ղայթանջյանի ներկայությունը շտապ օգնության միջոցով ապահովել դատական նիստին: Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց մարտի 5-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Նարինե Մեսրոպյանի գործունեության վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել, որը հետո կարճվել էր: Իսկ մարզի դատախազի միջնորդագրի հիման վրա Շիրակի մարզպետը Նարինե Մեսրոպյանին ազատել էր զբաղեցրած պաշտոնից: Մեսրոպյանը բողոքարկել էր մարզպետի որոշումը և դատարանը հօգուտ տնօրեի բավարարել էր հայցը: Մեսրոպյանը վերականգնվել էր իր պաշտոնում և փետրվարի 25-ին ներկայացել դպրոց, սակայն մանկավարժները ի նշան դժգոհության գործադուլ և դասադուլ են հայտարարել: Արդեն մի քանի օր է դպրոցում դասապրոցես չի կատարվում: Ուսուցիչները հրաժարվում են աշխատել Մեսրոպյանի հետ, այդ մասին տեղյակ են պահել Շիրակի մարզպետին և մարզի դատախազին:

 

 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց Նարինե Մեսրոպյան

Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Ավելին
Ավելին