ԱՄՆ-ում Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Լոնդոն Բրիդը քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարել կորոնավիուսի միջազգային բռնկման կապակցությամբ անհանգստության ֆոնին: Այդ մասին հայտնել Է The Hill-ը: Նրա խոսքով՝ թեեւ քաղաքում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հաստատվել, «գլոբալ պատկերն արագորեն փոխվում Է» եւ անհրաժեշտ Է «ուժեղացնել պատրաստվածությունը»: «Մենք տեսնում ենք, որ վիրուսն ամեն օր տարածվում Է աշխարհի տարբեր մասերում, եւ մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ վնասից Սան Ֆրանցիսկոյի բնակիչներին պաշտապանելու համար»,- մեջբերում Է նրա խոսքը հրատարակությունը: Այս պահին ԱՄՆ-ում հաստատված Է հիվանդության 57 դեպք, նրանց թվում 40-ը տարահանված ուղեւորներն են Diamond Princess ճամփորդանավից, որը կարանտինի Է կանգնած Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում
Սան Ֆրանցիսկոյի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի պատճառով
Կարդացեք նաև
- Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
- Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
- Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով