f

Անկախ

Քայլարշավ, բողոքի ցույց. Լոս Անջելեսի հայ համայնքը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը


Լոս Անջելեսի հայ համայնքը միասնաբար ապրիլի 24-ին ոգեկոչելու  է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ իրականացնելով մի շարք հիշատակի միջոցառումներ: «Ասպարեզ»-ը տեղեկացնում է, որ միջոցառումներին մասնակից կազմակերպությունները մեկտեղելով ջանքերը կազմակերպելու են սրբադասված նահատակների հիշատակման արարողություն՝ պահանջելով արդարություն և հատուցում:

Մասնակցում են՝ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմինը (UACLA), Միացյալ հայ երիտասարդները (UYA) եւ Հայոց Ցեղասպանության հանձնաժողովը (AGC), որի մեջ մտնում են Հայ Առաքելական, Հայ կաթողիկե եւ Հայ ավետարանական եկեղեցիները, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Հայ երիտասարդաց դաշնակցությունը, Ամերիկայի արևմտյան շրջանի Հայ դատի Հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը, Հայ Ամերիկյան խորհուրդը, Հայ իրավաբանների միությունը, Պոլսահայ միությունը, Հայ օգնության միությունը, Հ.Մ.Ը.Մ-ն և այլ կազմակերպություններ:

Միջոցառումների ծրագրով նախատեսվում է ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, որտեղ կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ կխոնարհեն հուշարձանի մոտ:

Այնուհետև նախատեսված է արդարության քայլարշավ, որը կսկսվի Հոլիվուդի Փոքր Հայաստան թաղամասից և կշարունակվի դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հրապարակը: Կեսօրին նախատեսված է օրվա եզրափակիչ միջոցառումը, այն է ՝ միացյալ բողոքի ցույց Թուրքիայի հյուպատոսության առջև: Համայնքը կրկին իր ձայնը կբարձրացնի և կպահանջի արդարություն ու փոխհատուցում:

ԱՄՆ Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին