f

Անկախ

Ինչո՞ւ են Հայաստանում արհամարված ներդրողների շահերը,  վտանգված օրենքները


Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում վերջին տասնամյակում     ոչ միայն որևէ լուրջ բարեփոխում չի իրականացվել, այլ այն դարձել է ավելի խոցելի,                      ինչը հիմնականում պայմանավորված է չափազանց վատ կառավարման համակարգով:                 Մի երկրում, որտեղ տարեկան հաշվառվում է մոտ 10 մլրդ խմ ջրաքանակ, այն դեպքում, երբ ջրապահանջարկը կազմում է մոտ 3 մլրդ, չի կարող տիրել այն սոսկալի վիճակը,                             որը տարիներ շարունակ առկա է: Իսկ այն բավական մտահոգիչ է, հատկապես՝ ջրային ոլորտի պատկան մարմինների կողմից ոլորտում ներդրողների նկատմամբ իրականացվող իրավունքների կոպիտ ոտնահարման պայմաններում՝  մեծապես Վայոց Ձորի մարզի Եղեգիս և Արփա գետերի վրա տեղակայված փոքր հիդրոէլեկտրակայանների նկատմամբ: Առանձնահատուկ սոսկալի իրավիճակում են հայտնվել Եղեգիս գետի օրինական ջրօգտագործողները, որոնք պետության կողմից ստանալով գործունեություն ծավալելու բոլոր իրավունքները, ոլորտում մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում են իրականացրել՝ վստահելով պետության աջակցությանն ու երաշխավորությանը: Բայց այսօր իրականացվում է                     ճիշտ հակառակը. բոլոր օրինական հիմքերն ու երաշխավորությունն արհամարված                          են, այդ իրավունքները՝ կոպտորեն ոտնահարված: Երկար տարիներ հանրությանը խեղաթուրելով և ապակողմնորոշելով՝ իրականացվում էր և շարունակաբար իրականացվում է ջրերի  հաշվառման, կանոնակարգման և բաշխման անկանոն, անխնա, խախտումներով              և չարաշահումներով լի հակաօրինական գործողություններ: Խոսքը գնում է նրա մասին,               որ այդ տնտեսվարողներին օրենքի ուժով հաստատված ջուրը չի տրվում, չի պահպանվում օրենքի և իրավունքի գերակայությունը, չի ապահովվում օրենքով հաստատված գետի էկոլոգիական թողքը, առանց ծանուցելու, զգուշացնելու և հաշվի նստելու օրինական ջրօգտագործողների հետ իրականացվում է ինքնիրավչական բնույթի գործողություններ, երկարաժամկետ ջրանջատումներ և ջրազրկումներ, ինչն ուղղակիորեն հարվածում է այդ տնտեսվարողներին, որոնք ունեն հսկայական ֆինանսաական պարտավորություններ: Ավելին՝ ստեղծված իրավիճակում վերջիններս արդեն իսկ անկարող են հոգալ առնվազն իրենց հարկային և վարկային պարտավորությունները՝ գրեթե հայտնվելով սննկացման եզրին: Եվ այս ամենի գլխավոր պատասխանատուն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է, որը խնդիրները շտկելու փոխարեն հետամուտ է լինում նոր խնդիրների առաջացմանը՝ ուղղորդելով դեպի դատարան կամ Ջրային կոմիտե...  

Այսօր ստեղծել են մի իրավիճակ, երբ Սևանա լճի խնդիրների քողի ներքո իրականացնում են ամենակոպտագույն խախտումներն ու ոտնձգությունները: Խեղաթուրելով իրավիճակն ու ապակողմնորոշելով հանրությանը՝ փորձ են անում ամեն կերպ կապել Եղեգիս գետի փոքր հիդրոէլեկտրակայաններին Սևանա լճի ջրալրման խնդիրների հետ, ինչը բովանդազուրկ է              և հակաօրինական, քանզի Սևանա լճի մասին[1] օրենքում, ինչպես նաև Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի հաստատելու մասին օրենքում[2], ինչպես նաև այլ օրենքներում Եղեգիս գետի՝ իբրև ջրահամալրման սկզբաղբյուրի մասին որևէ հիշատակում չկա: Փոխարենը նշված վերջին օրենքով Սևանա լճի ջրի մակարդակի բարձացումը պետք է իրականացվի «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման արդյունքում, որի շնորհիվ Սևանա լիճ տարեկան պետք է լրացուցիչ կտեղափոխվի մինչև 165 մլն մ3 ջուր: Սայան զավեշտալին այն է, որ այսօր նույն պատկան մարմինների կողմից նույն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման խնդիրների շրջանակներում որևէ կերպ չի հիշատակվում, ավելին՝ ամեն կերպ փորձ է արվում կոծկել «Որոտան-Արփա» ջրատար թունելի հիմնահարցը, որով նախատեսված է Սևանա լիճ տեղափոխել տարեկան մինչև 165 մլն խմ ջուր, որի կառուցման, շահագործման և վերանորոգման համար պետության գանձապետարանից դուրս է գրվել միլիոնավոր ԱՄՆ դոլարներ: Փոխարենը՝ այդ թունելը 2004 թվականին իր պաշտոնական բացումից ի վեր երբևիցէ չի գործել, ինչն առնվազն հստակ և դեռևս չբացահայտված կոռուպցիոն ռիսկեր է ենթադրում: Փոխարենն այսօր այդ թունելով տեղափոխվելիք ջրաքանակն անօրինական կերպով փոխարինում են Եղեգիս գետի ջրապաշարով՝ փորձելով սննկացնել այդ տնտեսվարողներին և արատավորելով գետը,                 ինչն արդեն իսկ ձեռք է բերել «ճգնաժամային գետ» ոչ բարի համբավը: Նույն պատկան մարմինները պարտավոր են այդ ջուրը «Որոտան-Արփա» թունելով տեղափոխել                         Սևանա լիճ, հետևել օրենքի պահանջին, այլ ոչ թե շրջանցել և խախտել այն: 

Ստացվում է այնպես, որ ներդրողները, որոնք այս դեպքում հիմնականում KFW միջազգային բանկի կապիտալով և հայ-գերմանական հիմնադրամի կողմից ներդրած ռեսուրսներն են, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության բարձր երաշխավորությամբ, չնայած իրենց բոլոր իրավունքների և պետական երաշխավորությանը, ջուր ստանալու և գործունեություն ծավալելու այլևս իրավունք չպետք է ունենան: Եվ ո՞ւր է այստեղ իրավական պետություն ասվածը, ո՞ւր է իրավունքի գերակայությունը, այլևս ի՞նչ գործ ունեն ներդրողները,                          երբ սեփական քթի տակ կոպտորեն խարխլվում են ներդրողի իրավունքներն ու շահերը:                Ի՞նչ եք կարծում, այս ամենը տեսնելով, ո՞ր ներդրողն այսուհետ պետք է  ներդրում կատարի Հայաստանում թե՛ էներգետիկայի ոլորտում և թե՛ ընդհանրապես, ի՞նչ երաշխիքով, որ                 վաղը նույնը չի իրականացվի նաև իրենց նկատմամբ:

 ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան, ստանալով բազմաթիվ ահազանգեր, տեղեկացնում է, որ բացառապես անօրինական, անարդար և անօրինաչափ հիմքերով պայմանավորված նման մոտեցման պատճառով վերոնշյալ ներդրողները պատրաստակամ են դիմել բոլոր հնարավոր քայլերի՝ ընդհուպ ծայրահեղ՝ պաշտպանելու և ապահովելու իրենց բոլոր օրինական շահերն ու իրավունքները:  

 

ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

 

ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ Նիկոլ Փաշինյան Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Տարօրինակ զույգեր
Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին
Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››.Խոսրով Հարությունյան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ
ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Առցանց քննարկում` «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով:
Դիմացեք, ժողովուրդ ջան․ Արթուր Վանեցյան
Գյումրիում ծանրոցներ են հատկացնելու օրվա հացից զրկվածներին
Ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին,որոնք չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին
ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի գրությունը կորոնավիրուսից պաշտպանվելու մասին
29-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վարդ գողացողներին ոստիկանները բռնել են
Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց
«Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր»․ Ա․ Ղազինյան
Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից
Ավելին
Ավելին