f

Անկախ

Ավարտվեց Ռ․ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունների քննարկումը


Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների քննարկումը։

Ամփոփիչ ելույթում պաշտպան Հայկ Ալումյանը կրկին օրինակ բերեց հայտնի 7-ի գործը։ Դիմելով դատարանին՝ նա ասաց․ «Խնդրում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք սույն գործով ամբաստանյալների նկատմամբ օրենքը կիրառել այնպես, ինչպես Փաշինյանի նկատամբ կիրառվեց Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք»։

Պաշտպանական կողմն ընդգծեց, որ նախկինում գործող Քր․ դատ․-ի 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։ Հետագայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդունվեց 300․1 հոդվածը, որը, չնայած որ նոր հանցակազմ է պարունակում, նույնպես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, արձագանքելով նիստի ընթացքում հնչած մի շարք ելույթների, հիշեցրեց, որ արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ իր կողմից ստորագրած հրամանագիրը տարածվում էր միայն Երևան քաղաքի վրա, հետևաբար, հրամագրով նախատեսված բոլոր սահմանափակումները գործում էին միայն Երևանում։ «Արդյո՞ք հնարավոր է հազարից ավել համայնքեր ունեցող երկրում միայն մեկ համայնքում եղած սահմանափակումները դիտել իբրև իրավական նորմի գործողության դադարեցում։ Ձեր տրամաբանությունը մեջ տեղ բերեք և ինքներդ արդեն ասեք՝ հնարավո՞ր է։ Կարծում եմ, պատասխանը պարզ է», - նշեց Ռ․ Քոչարյանը։

Անդրադառնալով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, որ 2008 թվականին Ոստիկանությունը ենթարկվում էր երկրի նախագահին, Ռ․ Քոչարյանն ասաց․ «Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին։ Այն ժամանակ գործող Սահմանդրությամբ նախագահը այդպիսի լիազորություններ չուներ։ Ոստիկանությունն ամբողջությամբ ենթարկվում էր կառավարությանը։ Նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկար՝ կապված հասարակական կարգի և այլնի հետ։ Դա ամբողջությամբ կառավարության լիազորությունների մեջ էր»։

Լսելով կողմերի ամփոփիչ ելույթները՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կամ ակտերը կհրապարակվեն մարտի 3-ին, ժամը 13։00-ին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ռոբերտ Քոչարյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին