AS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի դերասան Ջորջ Քլունին դիտարկում է իսպանական Սեգունդայից ակումբ ձեռք բերելու հնարավորությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Տարածված տեղեկության համաձայն, խոսքը «Մալագայի» մասին է՝ երկրի հարավում գտնվող Կոստա դել Սոլ շրջանում նույնանուն անդալուսյան նավահանգստային քաղաքի անունով: Նշվում է, որ Քլունիին ներդրման հարցում պատրաստ է օգնել ամերիկյան ներդրողների մի խումբ:
Հիշեցնենք, որ 2010 թ. ի վեր Մալագայի բաժնետոմսերը պատկանում են քաթարցի գործարար շեյխ Աբդուլլահ Ալ Թանին: Նա ակումբը գնահատում է 100 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մալագայի» մարզչի մասնակցոթւյամբ համացանցում ինտիմ տեսանյութ է հայտնվել: