Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում: Եզրափակչում Արթուրը 3:1 հաշվով հաղթեց Արդբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիևին:
77 կգ քաշում Կարապետ Չալյանը և 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը նվաճեցին արծաթե մեդալներ:
Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) բավարարվեցին միայն բրոնզե մեդալով: Մրցաշարին Հայաստանը մասնակցում էր 10 ըմբիշով: