Բավարիայի սպառողների կենտրոնից գերմանացի սննդաբան Հայդրուն Շուբերտը հայտնել է այն հինգ մթերները, որոնցից պետք է երեկոյան հանգիստ քնի համար հրաժարվել: Նրա խորհուրդները տարածել է Focus Online պորտալը: Գրում է Russian.rt.com-ը;
Մասնավորապես, խորհուրդ չի տրվում քնելուց առաջ հում բանջարեղեն, աղցան, մուգ շոկոլադ ուտել, ինչպես նաև որպես համեմունք կարմիր պղպեղ կամ կոճապղպեղ օգտագործել:
Բացի այդ, հարկ է հիշել, որ ոչ միայն ուշ երեկոյան խմած սուրճը, այլ նաև կանաչ թեյը կարող են հանգեցնել անքնության:
Փորձագետը նաև խորհուրդ է տալիս մատուտակ չօգտագործել դրանում առկա գլիցիրինիզինի պատճառով, ինչը ազդում է ջուր-աղ հավասարակշռության վրա և կարող է ճնշման բարձրացման հանգեցնել:
Նրանց, ովքեր հաճախ անքնության խնդիր են ունենում, խորհուրդ է տրվում նաև չուտել ժամը 20:00 կամ նույնիսկ 18:00-ից հետո:
Դեկտեմբերին Կոլումբիայի համալսարանին կից բժիշկների և վիրաբույժների քոլեջի մասնագետները պարզել էին, որ այնպիսի մթերքները, ինչպիսիք են շաքարը, սպիտակ հացը և բրինձը, բարձրացնում են արյան շաքարը և կարող են անքնություն առաջացնել: