Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանին հաջող մասնակցություն է ունեցել Մոլդովայի մայրաքաղաքում կայացած Տուդոր Ժուբիրկու անվան մրցաշարում:
Ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ ընտրանու ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հայ ըմբիշները փայլուն են հանդես եկել՝ նվաճելով 6 ոսկե մեդալ։ Չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Դավիթ Գևորգյանը, 79 կգ քաշային Հովիկ Աղբալյանը, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը և 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 70 կգ քաշայիններ Սերոբ Սերոբյանն ու Նարեկ Հարությունյանը։