Փետրվարի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ 8000 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 500 քմ,
Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 6000 քմ,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհին՝ 3000 քմ,
Տավուշի մարզի Կայանավան գյուղում՝ 3000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: