f

Անկախ

Ադրբեջանի իշխանությունները Վատիկանում պայքարում են հայ ժողովրդի իմունիտետի դեմ։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի


Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից Ադրբեջանի նախագահին և նրա տիկնոջը ցուցաբերած ջերմ ընդունելությունը, ինչպես նաև Մեհրիբան Ալիևային Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով պարգևատրելու փաստը ՀՀ իշխանությունների կողմից «բարեհաջող» անտեսվեց։ Երկու օր համբերատար սպասեցի՝ հուսալով, որ այդ առիթով ցանցում հայտնվող նյութերը, հնարավոր է, ազդեն հպարտների իշխանության արժանապատվության վրա։ Ապարդյուն։ Այդ մարդիկ չունեն արժանապատվություն։ Ոչ անձնական, ոչ էլ, առավել ևս, պետական։ Եվ դա պետության վախճանն է։

Բայց կողմ դնենք դեռ մեր «հպարտներին»։ Մտածե՞լ եք արդյոք, թե ինչու է Ալիևների դինաստաիան այդքան ջանք ու գումար ներդնում Վատիկանի բարեհաճությանն արժանանալու համար։ Մուսուլման երկրի ղեկավարներ, որոնք զբաղված են քրիստոնեական հուշարձաններ վերանորոգելով, եկեղեցի ֆինանսավորելով... Եթե կարծում եք, որ պատճառը տոլերանտ երևալու նրանց ցանկությունն է, սխալվում եք։ Վստահեցնում եմ, այդ շոուի համար նրանք այլ հարթակներ ունեն։ Այստեղ երկու՝ Ալիևի համար շատ ավելի կարևոր պատճառներ կան։

Նախ, Ադրբեջանի իշխանությունները Վատիկանում պայքարում են հայ ժողովրդի իմունիտետի դեմ։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով «Վատիկանի նկուղներում» Միքայել Մինասյանին է փնտրում, Ալիևը գիտի, թե իրական ինչ թիրախներ ունի ինքը Վատիկանում և թե ինչ վնաս կարող է հասցնել հայկական գործոնին ողջ աշխարհում, եթե կարողանա չեզոքացնել նույն Միքայել Մինասյանի ձեռքբերումները Կաթոլիկ եկեղեցում։ Որովհետև Ալիևի ու Էրդողանի ականջներում դեռ զրնգում են 2015թ. Սուրբ Պետրոսի տաճարում հնչած շարականներն ու առ Սուրբ Գրիգոր Նարեկացի առաքված քրիստոնեական աշխարհի աղոթքները։ Որովհետև Ալիևն ու Էրդողանը չեն կարող մոռանալ Սրբազան Քահանայապետի՝ Հայաստանում հնչեցրած այն մտքերը, որոնք քաղաքակրթությունից ու ժամանակակից արժեքներից հազարավոր կիլոմետրեր հեռու շպրտեցին թուրքերի եղեռնագործ առաջնորդներին՝ միաժամանակ այնքան վեր բարձրացնելով հայկական ամեն ինչը, որ անգամ ինքներս մեզ սկսեցինք այլ աչքով նայել։ Կարծում եք մոռացե՞լ են այդ ամենը ալիևներն ու էրդողանները։ Վստահաբար ոչ։ Այդ ձայները նրանց սերունդների ականջում էլ են հնչելու։ Եվ ահա դրա համար է, որ այդքան փորձում են սիրաշահել Հռոմի Պապին։ Դրա համար է, որ գնում են նույն այն պարգևը, որին արժանացել է Վատիկանում հայկական շահը լավագույնս ներկայացրած դեսպան Մինասյանը։ Որովհետև Ալիևը հասկանում է ինչի և ում հետ գործ ունի, իսկ Փաշինյանը՝ ոչ։ Որովհետև ի դեմս Միքայել Մինասյանի Ալիևը տեսնում է հայկական շահի քարոզչի ու պաշտպանի, իսկ Փաշինյանը՝ իր կողմից մերժված Սերժ Սարգսյանի փեսայի…

Երկրորդ պատճառը, որ ստիպում է թուրքական պետությունների ղեկավարներին գնալ դեպի Վատիկան, Մերձավոր Արևելքում, ինչու՞ ոչ՝ նաև մեր տարածաշրջանում, կիսատ թողած գործերն ավարտելն է։ Ալիևն ու Էրդողանը գիտեն, որ առանց բարեպաշտության դիմակի չենք կարող դա անել։ Դրա համար էլ գնում և համբուրում են այն ձեռքը, որը չեն կարող կտրել։ Խաբում են, սիրաշահում և, ի վերջո, հաջողության հասնում։ Գիտե՞ք ինչու։ Արդեն ասել եմ՝ որովհետև ՀՀ իշխանությունները չունեն ո՛չ մարդկային, ո՛չ ազգային և ո՛չ էլ պետական արժանապատվություն։ Ամեն ինչ ակնհայտ է։

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև Վատիկան Հռոմի Ֆրանցիսկոս պապ

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին