f

Անկախ

Ադրբեջանական ընտրությունների հետգրություն։ Ի՞նչն այնպես չէր և ինչո՞ւ


JAMnews–ի քաղաքական մեկնաբան, անկախ լրագրող Շահին Ռզաևը մեկնաբանում է կայացած ընտրությունները

 

Այն, որ «ամեն ինչը չէ ըստ պլանի ընթանում», հայտնի դարձավ արդեն ընտրությունների օրը։ ԿԸՀ–ն երկար ժամանակ հրաժարվում էր հրապարակել անգամ նախնական արդյունքներն, իսկ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն ընդհանրապես հետաձգեց ավանդական հաղթական տոնակատարությունները։

Իսկ երբ ադյունքներն, այնուամենայնիվ, հայտարարվեցին, շատերի մոտ մոլորվածության և տարակուսանքի զգացում առաջացավ, չէ՞ որ ստացվում էր, որ 125-ից 79 տեղերը (մոտ երկու երրորդը) կրկին բաժին էին ընկել հին պատգամավորներին, որոնք, իրենց իսկ որոշմամբ, «չէին համապատասխանում նախագահ Ալիևի բարեփոխումներին»։ Ուրեմն ինքնալուծարման իմաստը ո՞րն էր։

Ես իմ հոդվածում գրել էի, որ այս ընտրություններն անցնելու են նույն կերպ, ինչ նախորդներն, այսինքն՝ զեղծարարությունների արդեն մշակված սխեմայով։ Սակայն խոստովանեմ, չէի սպասում նման ցինիզմ որոշ ընտրական հանձնաժողովների կողմից։ Նրանք ոչ միայն կեղծում էին գործընթացն, այլ նաև երբեմն անում դա գրեթե ցուցադրաբար։ Ինչո՞ւ։

• Իշխող կուսակցության հաղթանակ, զեղծարարություններ, հիասթափություն․ Ադրբեջանում ընտրությունների արդյունքները

• Կարծիք։ Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում․ հեղափոխություն վերևի՞ց, թե՞ իմիջի շտկում

Իմ վարկածներից մեկը հետևյալն է․ տեղի գործադիր իշխանությունն, առանձին շրջանային ղեկավարները, որոնք վճռորոշ ազդեցություն ունեն ընտրական հանձնաժողովների աշխատանքի վրա, ոչ հրապարակավ սաբոտաժի են ենթարկել վերևից իջեցված հրահանգները։ Թե որն էր նրանց շահն, այլ հարց է։ Չի բացառվում, որ դա կարող էր լինել նյութական շահը, սակայն, ըստ ամենայնի, դա պարզապես ինքնապաշտպանական բնազդն էր։ Չէ՞ որ հին նմուշի չինովնիկի համար ավելի հեշտ է լեզու գտնել «իր նմանների», քան նոր, դեռևս անհասկանալի «ռեֆորմատորերի» հետ։

Այժմ երկրի ղեկավարությունը փորձում է կուպրի տակառը քաղցրացնել մի գդալ մեղրով և չեղարկել արդյունքները գոնե որոշ հեռավոր ընտրատարածքներում, որտեղ հաղթել էին, ըստ հասարակության արձագանքի, առավել անցանկալի թեկնածուները։

Մի քանի ընտրատարածքներում արդյունքների չեղարկումից ոչ մի լուրջ փոփոխություն չի լինելու։ Դա իմիջը շտկելու և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարության կտրուկ քննադատությանը որևէ կերպ արձագանքելու փորձ է։ Խորհրդարան է անցնելու «ռեֆորմատորների» ևս մի քանի ներկայացուցիչ, և դրանով հարցը փակվելու է մինչև հաջորդ ընտրությունները։

Ադրբեջանական ընտրություններ Աշխարհում

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին