f

Անկախ

Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» հակառակ կողմը


Փաշինյանը փորձում է սրբագրել Մյունխենում տեղի ունեցածը, բայց ապարդյուն։ Նրա միակ ռազմավարությունը մնում է որոշում կայացնելու պատասխանատվությունից խուսափելը, սեփական տեսակետ չներկայացնելը, վերացական մտքեր հայտնելը և հարցն այլոց վրա բարդելը։

Թեմայի և սկզբունքների կապակցությամբ մի քանի դիտարկում և հարցադրում։

1․ Այդ սկզբունքներն Ադրբեջանն ու միջնորդներն ընդունե՞լ են։ Ի՞նչ քայլեր կան այդ ուղղությամբ։

Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու քաղաքականությունը ինչո՞ւ է հանգեցրել Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի գործոնի ուժեղացմանն ու դրա սուբյեկտայնության ապահովմանը։

2․ Փաշինյանի համար ընդունելի՞ է «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձևը։ Ինքը դա՞ է բանակցում, թե՞ այլ բան։

Փախստականների վերադարձի հարց քննարկվե՞լ է Մնացականյան–Մամեդյարով բանակցային ձևաչափում։

3․ «Մյունխենյան սկզբունքներում» ինչո՞ւ է բացակայում Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված համաձայնությունների կետը։

Ոչ մի պարտավորություն չենթադրող «Վերելակային» դիվանագիտությունը նախընտրելի՞ է սահմանային միջադեպերը մոնիտորինգ անելու ինստիտուցիոնալ պայմանավորվածություններից։

4․ Փաշինյանի շուրթերից համառորեն չի հնչում «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումը։

Նրա համար տարածքների խնդիրը հավասարեցվել է անվտանգության ապահովմանը, մինչդեռ մեր դիվանագիտության հիմքում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումը պետք է լինի։

Ի դեպ, Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը և Ադրբեջանը երբևէ չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում» ձևակերպումը նույնական չէ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպման հետ։

Եթե Արցախի ու Ադրբեջանի ժողովրդավարության մակարդակների տարբերությունն է մատնանշվում, ապա դա լրիվ այլ բան է և չի առնչվում ինքնորոշման ու տարածքային ամբողջականության խնդիրներին։

Ենթադրենք Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը հավասարվեց Արցախի ժողովրդավարության մակարդակին և այդ երկուսը ժողովրդավարության առումով հայտնվեցին քաղաքական նույն տարածքում, ի՞նչ է հետևելու դրան։

5․ Փաշինյանն ունի՞ լուծման տարբերակ, որը կարող է բավարարել Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին։ Եթե ունի, ապա ինչո՞ւ չի ներկայացնում դա հանրության դատին։ Եթե չունի, ապա ումի՞ց է սպասում առաջարկ։ Հայ ժողովրդի՞ց։ «Հայ ժողովուրդ» որ ասում եք, ու՞մ զանգենք։

Ալիևի՞ց է առաջարկ սպասում։ Բայց չէ՞ որ Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից ու այդ մասին բազմիցս արտահայտվել է։

Միջնորդների՞ց։ Բայց նրանք բազմիցս արտահայտվել են։

6․ Ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ Փաշինյանը պատրաստ չէ փոխզիջման։ «Մյունխենյան սկզբունքներում» և վարչապետ Փաշինյանի մոտ երկու տարվա գործունեության ընթացքում այդ կարմիր գծի մասին երբևէ հստակ չի խոսվել։

Արցախյան հիմնախնդիր Նիկոլ Փաշինյան Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին