f

Անկախ

«168 ժամ». Արցախում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել. Ովքեր են դրա հետեւում


«168 ժ-ամ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ նախօրեին Ստեփանակերտում բողոքի ակցիա էին կազմակերպել «Արցախի հեղափոխական կուսակցության» անդամները, որոնք մտադիր են մասնակցել մարտի 31-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին:

Նշենք, որ այս կուսակցությունը ստեղծվել է մեկ ամիս առաջ եւ բավականին կասկածելի ծագում ունի. կուսակցության աչքի ընկնող դեմքերը, ինչպես նաեւ ակցիայի բուն մասնակիցները Սամվել Բաբայանի հետ ակտիվ փոխհարաբերություններ ունեցող անձինք են։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ունեցած միջադեպն անուղղակի կերպով կարող է կապված լինել Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերության  եթերից հնչեցրած մեսիջների հետ։

Մասնավորապես՝ Փաշինյանն իր խոսքի ենթատեքստում ակնարկել էր, որ ոչ մի կերպ չի հանդուրժի, որ Արցախում ծայրահեղ գաղափարներ կրող գործիչներ գան իշխանության գլուխ։

Նշենք, որ պաշտոնական Երեւանը որոշակի անհանգստություն էր հայտնել Վիտալի Բալասանյանի կոշտ հայտարարությունների վերաբերյալ։ Ի դեպ, ներկա պահին, ըստ տեղեկությունների, Բալասանյանն ունի մոտավորապես 15 տոկոսանոց վարկանիշ։ Ըստ օդում կախված լուրերի՝ Արցախում տեղի ունեցած միջադեպն ուղղակիորեն կազմակերպվել է Բաբայանի ձեռամբ, չի բացառվում՝ Երեւանի ուղղորդմամբ։

Զավեշտալին այն է, որ ցուցարարները Ստեփանակերտի կենտրոնում վանկարկում էին ոչ միայն Արցախի Արտակարգ իրավիճակների նախարար Լեւոն Մնացականյանի, այլեւ Արցախի նախագահ Բակո  Սահակյանի հրաժարականը, ում մնացել է պաշտոնավարել ընդամենը մեկ ամիս։ Սա խոսում է այն մասին, որ այդ կոչերն ընդամենն առիթ են հանդիսացել մայրաքաղաքում որոշակի աժիոտաժ ու լարվածություն ստեղծելու համար։

Մեր տեղեկություններով՝ ներկա պահին հաղթելու հավանականություն ունեցող հիմնական թեկնածու Արայիկ Հարությունյանն իր ռեսուրսների հաշվին ունի որոշակի մեկնարկային առավելություն եւ բավական առաջ է անցել իր հիմնական հակառակորդ Մասիս Մայիլյանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Արցախի Հանրապետություն խորհրդարանական ընտրություններ նախագահական ընտրություններ մամուլի տեսություն

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին