f

Անկախ

Սարոյանի  կերպարը նրա երեք տարիքներում. նոր ցուցադրություն Սարոյանի տուն-թանգարանում


Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը։

Ներկա էին հայ համայնքի պատվավոր ներկայացուցիչներ ինչպես Ֆրեզնոյից, այնպես էլ Լոս Անջելեսից։

Սարոյանի տուն-թանգարանի անձնակազմը երկար ամիսների հետևողական և մանրամասն աշխատանքներից հետո ներկայացրեց Սարոյանի կերպարը նրա երեք տարիքներում։ Դերասանների ընտրությունը նույնպես պատահական չէր․ Սարոյանի թիմը փորձել էր լուսանկարների և արխիվային նյութերի միջոցով վերականգնել մեծ գրողի ժամանակաշրջանի շունչն ու ոգին՝ հնարավորինս հավատարիմ մնալով նրա արտաքին տեսքին և կերպարային առանձնահատկություններին։  

Նոր հոլոգրամն այժմ հասանելի է լայն հանրությանը և ներկայացնում է Սարոյանին, նրա մանկությունը, պատանեկությունն ու հասուն տարիքը՝ զուգահեռ օգտագործելով հատվածներ գրողի անձնական ձայնագրություններից։

12 տարեկան Կարեն Մանգարյանը ներկայացնում է Սարոյանին դեռևս պատանեկության շրջանում, երբ վերջինս հեռագրեր էր բաժանում Ֆրեզնոյի փողոցներում և հոգու խորքում երազում մի օր մեծ գրող դառնալու մասին։  

Արդեն հասուն և կայացած գրողին, ով իր փառքի գագաթնակետում էր գտնվում, վերապատկերում է երգահան, դերասան և հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը։ Իսկ, ահա, բոլորիս քաջածանոթ Սարոյանին՝ արդեն պատկառելի հասակում՝ իր հանրահայտ բեղերով, բարեսիրտ հայացքով և հեծանիվների հանդեպ տածած իր հատուկ սիրով, վերապատկերում է հայտնի բարերար եւ գործարար պարոն Հովնանյանը։

Սարոյանի սենյակի վերակազմությունը կատարվել է Դեն Վեյների՝ 1953 թ.-ին արված լուսանկարի հիման վրա։

Սարոյանի տուն-թանգարանից հայտնում են, որ եւս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում դերասաններին և նախագծի վրա աշխատող բոլոր մարդկանց՝ այն իրագործելու կամքի և պատրաստակամության համար։

Սարոյանի տուն-թանգարանի նոր՝ թարմացված հոլոգրամի առաջին ցուցադրությունը կայացել  է  ունեցել  «Վերածնունդ» հիմնադրամի և «The Interactive World» կազմակերպության համագործակցությամբ։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Արթուր Ջանիբեկյանի կողմից և արդեն տարիներ շարունակ պահպանում և տարածում է Սարոյանի մտավոր ժառանգությունը։ 2016 թ.-ին հիմնադրամը գնեց Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում, և այն վերածվեց ժամանակակից նորագույն ձևաչափերին համապատասխանող տուն-թանգարանի։  

Հիշեցնենք, որ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում 2018թ.-ին բացվել է գրողի տուն-թանգարանը: «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը գնել էր տունը 2015 թվականին, վերակառուցել որպես տուն-թանգարան և Սարոյանին պատկանող և առնչվող հնարավոր բոլոր նյութերը հավաքագրել այնտեղ:

Նորարարական լուծումներով հարուստ թանգարանի մի հատվածում կարելի է տեսնել Սարոյանի հոլոգրամը, նրա գրասեղանն ու տունն այնպիսին, ինչպես եղել է գրողի կենդանության օրոք: Տան մյուս հատվածում Սարոյանի՝ երկար տարիների ընթացքում արված լուսանկարներն են, տեսանյութերը ու հարցազրույցները, նրա կողմից արված նկարները:

Տուն-թանգարանը ապրում  է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Այնտեղ կազմակերպվում  են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ

 

Սարոյանի տուն-թանգարան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Տարօրինակ զույգեր
Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին
Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››.Խոսրով Հարությունյան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ
ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Առցանց քննարկում` «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով:
Դիմացեք, ժողովուրդ ջան․ Արթուր Վանեցյան
Գյումրիում ծանրոցներ են հատկացնելու օրվա հացից զրկվածներին
Ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին,որոնք չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին
ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի գրությունը կորոնավիրուսից պաշտպանվելու մասին
29-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վարդ գողացողներին ոստիկանները բռնել են
Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց
«Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր»․ Ա․ Ղազինյան
Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից
Ավելին
Ավելին