ԱԱԾ-ն Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին։