Ինստիտուցիոնալ ուղուց ճանապարհ փակելով անցաք հեղաշրջման, գըմփ-գըմփ հու անողներին հեծած եկաք իշխանության, մոգոնեցիք մինի ու միկրո հեղափոխության անիմաստ տաֆտալոգիան, փորձեցիք իբր թե աննախադեպ զարմացնել եվրոպացիներին, կերակրել աննախադեպ յոնջաներով, հիշեցնել նրանց, որ իրենք եվրոյոնջաներ են, ու կրկին զարմացնելով սահուն անցաք նոր տերմինալոգիայի՝ տրանսֆորմացիայի շրջանին...
Բայց երկիրը փորձարկումների լաբորատորիա, անտրամաբանական ցանքի փորձադաշտ դարձնելով, եվրոպացիներին յոնջա կերակրելով, ականջներից իտալական՝ բայց ոչ վենետիկյան սպագետի կախելով ու ՀՀ քաղաքացիներին պերմանենտ ստերով, կտերով և երազանքներով կերակրելով մակրո հեղափոխական չես դառնա և մաքսիմալ հաջողությունների չես հասնի...
Տրանսֆորմացիան չգիտեմ, բայց որ հասարակությունը անորոշության, երկփեղկվածության, դեգրադացիայի, զանազան այլասերությունների կոնգլոմերատի վերածվելու, կազմալուծման և աստիճանական վատթարացման է գնում, դա հաստատ է...Որ օրեցօր ավելանում է այն մարդկանց քանակը, որոնց ուղեղում աղքատությունն է պատվաստվում, դրա երկրորդ կարծիքը չկա...
ՀՀ քաղաքացիների մի որոշակի հատվածի ուղեղի խորը դեգրադացիա է սկսվել, խորը և արդեն խրոնիկ բնույթի...