Նոր տիպի COVID-2019 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն ապրիլի սկզբից ոչ շուտ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի փոխնախարար Սյույ Նանպինը: Գրում է Russian.rt.com-ը;
«Ինչ վերաբերում է պատվաստանյութի մշակմանը, ապա համապարփակ ուսումնասիրությունների և նախնական հաշվարկների համաձայն, պատվաստանյութը կլինիկական փորձարկումների կներկայացվի ապրիլի վերջին տասնօրյակից ոչ շուտ», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է փոխնախարարի խոսքերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սինգապուրի գիտնականները COVID-2019 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակում և նախատեսում են այն փորձարկել երեք ամսից:
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, Չինաստանում 2236 մարդ մահացել է նոր տեսակի կորոնավիրուսից, իսկ ընդհանուր վարակվածների թիվը հասել է 75465-ի: