f

Անկախ

«Հրապարակ». Կադրային առեղծվածներ. Ինչո՞վ է Արթուր Դավթյանն ավելի լավ կադր, քան Արփինե Հովհաննիսյանը


«Հրապարակ» թերթը գրում է. «Լավ, ինչո՞վ է բացատրվում կադրային այս խայտառակ ընտրությունը, որն իրականացնում է 2018 թվականից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մինչ օրս։

Ինչո՞ւ, ասենք, Կարեն Կարապետյանի կառավարության կադրերից պետք է մնային Ստեփան Մնացականյանը, Դավիթ Տոնոյանը, Դավիթ Անանյանը, իսկ տրանսպորտի, գյուղատնտեսության, ֆինանսների, արդարադատության եւ մյուս նախարարները հեռանային։ Ինչո՞վ է, ասենք, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ավելի լավ կադր, քան Արփինե Հովհաննիսյանը, կամ ՀՔԾ ներկայիս պետ Սասուն Խաչատրյանն ինչո՞վ է գերազանցում նախկին պետ Վահրամ Շահինյանին։

Ո՞վ կարող է բացատրել՝ ինչո՞ւ ՀՀՇ-ՀԱԿ շրջանակներից Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգնեց հենց Անդրանիկ Քոչարյանի, այլ ոչ թե, ասենք, Վահագն Խաչատրյանի, Գրիգոր Ոսկերչյանի կամ Արամ Մանուկյանի վրա։

Ի՞նչ տրամաբանությամբ են առհասարակ ընտրվում կադրերը։ Ի՞նչն էր, ասենք, Նիկոլ Փաշինյանին գոհացնում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքում, որ նա որոշեց այդ նախարարությունը դարձնել սուպերնախարարություն՝ դրան կցելով եւս երկու ոլորտ։

Կամ՝ ո՞րն էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հանցանքը, որ չկարողացան ներել եւ հասան նրա պաշտոնանկությանը, իսկ, այ, Ռուբեն Միրզախանյանը եւ Ոստանիկ Մարուխյանը՝ մեկը մանկավարժականի, մյուսը՝ պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում, շարունակում են անվրդով պաշտոնավարել։

Եվ ինչո՞ւ ոչ մի կերպ չեն կարողանում գտնել ԵՊՀ ռեկտորացու, որ վերջապես ընտրություններ անցկացնեն, եւ մայր բուհը ռեկտոր ունենա։ Կամ՝ ինչո՞ւ են ոստիկանության պետը եւ ԱԱԾ տնօրենը ամիսներ շարունակ մնում ժամանակավոր պաշտոնակատարներ։ Մի՞թե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ նրանց որոշել են կախման մեջ պահել, ուստիև՝ կառավարելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան իշխանություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Անցնող շաբաթն աշխարհում
Դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում.փաստաբան
Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1836-ի է հասել
Տավուշի մարզում ադրբեջանական կրակոցից 3 զինծառայող է վիրավորվել
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Իտալիայում կարանտինը կերկարաձգվի
Իսպանիան կորոնավիրուսով վարակվածների թվով գերազանցել է Չինաստանին
Ի՞նչու եք ձեր ժամանակն էլ, մեր ժամանակն էլ «սպանում» ոչնչի վրա.Բաբկեն Պիպոյան
Ժողովրդի փողերը վերադարձրեք ժողովրդին
Փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի եւ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
Դմիտրի Մեդվեդևը՝ կորոնավիրուսի մասին
Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում եւ թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից. Արթուր Վանեցյանի կոչը
ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարություն է տարածել կորոնավիրուսի հետ կապված
Հրամանատարական հավաքներ 4-րդ զորամիավորումում
Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն
Կառավարությունը շարունակ ինչ-որ նորանոր պատրվակներ է փնտրում՝ տոտալ հսկողություն հաստատելու և մարդու իրավունքները զանգվածաբար ոտնահարելու համար
2019թ. կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով
Արայիկ Հարությունյանն ուսման վարձերի հետ կապված գրություն է ուղարկել բուհերի ռեկտորներին
Մեկուսացված անձանց սպասարկող հյուրանոցներում պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ
Մարուքյանը պաշտոնական նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին ու Արթուր Ջավադյանին
Քննիչ հանձնաժողովը իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության. Յուրի Խաչատուրով
Արարատի մարզպետը ներկայացրել է այն համայնքները, որտեղ կորոնավիրուսով վարակվածներ կան
Առաջին եռամսյակում 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան
Նախագիծը չի ենթադրում խոսակցության ձայնագրում, բովանդակության բացահայտում. Ռուստամ Բադասյան
Ավելին
Ավելին