f

Անկախ

Ով ով է. Արցախի նախագահի աթոռի համար 14 թեկնածու է պայքարում


Մարտի 31-ին կայանալիք Արցախի ընտրություններում նախագահի աթոռի համար պայքարելու է 14 թեկնածու։  «Անկախը» փորձել է պարզել, թե նախագահի թեկնածուներից ով ով է և ինչ ճանապարհ է անցել։ 

 

Իսրայելյան Ռուսլան 

Նախագահի թեկնածուներից Ռուսլան Իսրայելյանն առաջադրվել է «Անկախության սերունդ» կուսակցության կողմից։ 59-ամյա Իսրայելյանը ծնունդով Մարտունու Բերդաշեն գյուղից է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ-ֆինանսիստ է։ 1998-2000թթ. աշխատել է ԼՂՀ հարկային պետական վարչությունում` որպես տեսչական, այնուհետև օպերատիվ վարչության պետ։ Այնուհետև աշխատել է որպես տնօրեն մի շարք մասնավոր ընկերություններում։ Այդ թվում՝ Ստեփանակերտի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն 2011-2015թթ, երբ նաև պատգամավոր էր։ 

2010 և 2015 թվականներին «Ազատ հայրենիք» կուսակցության ցուցակով պատգամավոր է ընտրվել։ Եղել է ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահը։  2018-ին դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը և դարձել անկախ պատգամավոր։ 

Իսրայելյանը ծառայել է խորհրդային բանակում։ Արցախյան ազատամարտի տարիներին մասնակցել է մի շարք բնակավայրերի ինքնապաշտպանությանն ու ազատագրմանը։ 

 1991-ին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։ Նույն տարվա դեկտեմբերին կազմավորել է հատուկ հետախուզական ջոկատ՝ լինելով դրա հրամանատարը։ 1992-93 թվականներին ծառայել է Ազգային անվտանգության պետվարչությունում։ 1994-97 թվականներին ծառայել է ԼՂՀ ՊԲ կենտրոնական պաշտպանական շրջանում որպես վաշտի հրամանատարի և ապա` գումարտակի հրամանատարի տեղակալ։ 1997թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին ծառայել է ԼՂՀ զինվորական դատախազությունում՝որպես հատուկ բաժնի պետ։ 

Բալասանյան Վիտալի 

Առաջադրվել է «Արդարություն» կուսակցության կողմից։ Արցախի հերոս է։ Սա Բալասանյանի երկրորդ առաջադրումն է նախագահական ընտրություններում։ 2012-ին նա ստացել էր ընտրողների քվեների  32,5 տոկոսը։

61-ամյա Վիտալի Բալասանյանը ծնունդով Ասկերանից է։ Ծառայել է խորհրդային բանակում։  Մասնագիտությամբ տնտեսագետ է։ 

1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թվականներին՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, 1999 թվականի սեպտեմբերից՝ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ։

2000-2005 թվականներին եղել է «Արցախի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ։ 2007-2010 թվականներին եղել է Արցախի նախագահի խորհրդական։

2005 և 2010 թվականներին ընտրվել է  Արցախի 4-րդ և 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2012 թ. Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է «Դաշնակցություն» խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր։

2016-2019թթ․ եղել է Արցախի ԱԱԽ քարտուղարը։ 

Մայիլյան Մասիս 

Մասիս Մայիլյանն ինքնառաջադրված թեկնածու է։ 53 տարեկան է։ Ծնվել է Ստեփանակերտում։ Մասնագիտությամբ մանկավարժ և դիվանագետ է։ Ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 

Երկար տարիներ աշխատել է ԼՂՀ ԱԳՆ-ում, եղել է միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ, ապա վարչության պետ, նախարարի խորհրդական, ապա նախարարի տեղակալ, 2017-ից էլ՝ ԼՂՀ ԱԳ նախարար։ 1993-1997 թթ․ ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ, Ռուսաստանի ԱԳՆ և Պաշտպանության նախարարության միջնորդությամբ ընթացող բանակցություններին։

2008-2017թթ․ հիմնադրել և ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդը։

Ամիրյան Սերգեյ 

Նախագահի ինքնառաջադրված մյուս թեկնածուն Սերգեյ Ամիրյանն է՝ ծնված 1977-ին։ Համացանցում Սերգեյ Ամիրյանի մասին տեղեկություններ չկան։ Իր ֆեյսբուքյան էջում Ամիրյանը հետևյալ կերպ է մեկնաբանում ինքնառաջադրումը․ «Ի վերջո, հանգել եմ այն համոզմունքին, որ օրհասական պահին դիտորդի դեր ստանձնելն ու պատասխանատվությունից խորշելը գուցե նույնքան պարսավելի են, որքան պատերազմի թեժ պահին մարտադաշտը լքելը:

Ես առաջադրվել եմ ինքնաառաջադրման կարգով, որևէ կուսակցության չեմ անդամակցում և կաշկանդված չեմ կուսակցական շահերով ու թելադրանքներով:

Ինձ համար միակ և բացառիկ շահը ազատ, անկախ ու հզոր Արցախն է՝ որպես Հայաստանի անքակտելի մաս»։

Բաբայան Դավիթ

Արցախի պահպանողական կուսակցության թեկնածուն առաջիկա ընտրություններում նույն կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանն է, ծնված 1973 թվականին։ Բաբայանը առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, երկրորդ մասնագիտությամբ՝ քաղաքագետ։ Պատմական գիտությունների դոկտոր է։ Դասավանդում է Արցախի պետական համալսարանում։ 

Երկար տարիներ աշխատել է ԼՂՀ նախագահի աշխատակազմում՝ նախագահին կից պլանավորման խմբի անդամ, նախագահի օգնական, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, համատեղությամբ նաև  նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ 

Բաբայանը 6 մենագրությունների հեղինակ է։ 

Իշխանյան Դավիթ

Հայ հեղափոխական Դաշնակցության թեկնածուն Արցախի նախագահական ընտրություններում  Դավիթ Իշխանյանն է։ 52-ամյա Իշխանյանը ծնունդով Մարտունու Աշան գյուղից է։ մասնագիտությամբ մանկավարժ է։ Ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել Արցախի ազատագրական պայքարին։ 

Եղել է ԼՂՀ 1-ին գումարման գերագույն խորհրդի պատգամավոր։ Ապա Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն, 2000-2005թթ՝ նույն համայնքի ղեկավար։ 2015-ին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել, 2015-2017թթ․ ղեկավարել է Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցությունը։ 

Ղուլյան Աշոտ

Արցախի ժողովրդավարական կուսակցության թեկնածուն Աշոտ Ղուլյանն է։ 55-ամյա Ղուլյանը ծնվել է Ասկերանի Խնձրիստան գյուղում։ Մասնագիտությամբ պատմության մանկավարժ է։ Ծառայել է խորհրդային բանակում։ 

Ղուլյանը եղել է ԼԳՀ ԱԳ նախարարի տեղակալ, ապա նաև նախարար։ 2004-ին նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար։ 2005-ից Արցախի խորհրդարանի պատգամավոր է  և ԱԺ նախագահը։ 

Քրիստին Բալայան 

Առաջին անգամ  Արցախի նախագահի պաշտոնի համար պայքարում են նաև կանայք։ Նրանցից մեկն էլ ինքնառաջադրված թեկնածու, 42-ամյա Քրիստին Բալյանն է։ Նա ծնվել է Բաքվում, 1988-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կրասնոդար քաղաք, իսկ 1989-ին՝ Լեռնային Ղարաբաղ։ Հայրը մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին և զոհվել է 1992-ին։ 

  Մասնագիտությամբ հաշվապահ է և իրավաբան։ 

Մի շարք ընկերություններում է աշխատել որպես հաշվապահ, եղել է ` Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ, Ստեփանակերտի Ստեղծագործական կենտրոն փոխտնօրեն:

2016-2019 թթ. նա զբաղեցրել է Արցախի արվեստի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

2019 թվականին հիմնադրել է «ՄիլաԳրի» հիմնադրամը, որը զբաղվում է Արցախում ներառարականության զարգացմամբ և հանրապետությունում առաջին ներառարական մանկապարտեզների ստեղծմամբ:

Խանումյան Հայկ

Արցախի նախագահի ամենաերիտասարդ թեկնածուն «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Խանումյանն է, նա 36 տարեկան է։ Ծնվել է Իջևանի Խաշթառակ գյուղում։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ է։ Դասավանդել է Արցախի պետական համալսարանում։ 2010-ից «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահն է։ 2012-ի նախագահական ընտրություններում եղել է Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատուն։ 

2013-ից «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահն է։ 2015-ին ընտրվել է ԱՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ղեկավարում է ԱԺ «Վերածնունդ» խմբակցությունը։

Հարությունյան Արայիկ 

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Նա 47 տարեկան է։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։ 

Եղել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի օգնականը, «Հայագրոբանկ»-ի  Ասկերանի, ապա Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ։ 2006-2007թթ․ եղել է «Ղարաբաղ Գոլդ» ընկերության գործադիր տնօրենը։ 

2005-ին մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր, 2007-ին նշանակվել է ԼՂՀ վարչապետ, 2012-ին վերանշանակվել վարչապետի պաշտոնում, 2017-2018 թթ՝ Արցախի Հանրապետության պետական  նախարարն է եղել։ 

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն է։

Լալայան Բելա

Նախագահի մյուս ինքնաառաջադրված թեկնածուն Բելա Լալայանն է։ Նա 53 տարեկան է։ Նրա մասին համացանցում առանձնապես ինֆորմացիա չկա։ Նա լրագրող է,  հայտնի է Փաշինյանի գործունեության քննադատությամբ։ Նախկինում եղել է Արցախի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության մամուլի խոսնակը։ Սակայն Փաշինյանի  հասցեին քննադատական և վիրավորական գրառումից հետո ազատվել է աշխատանքից՝ հայտարարելով, որ իր գրառման համար ճնշումների է ենթարկվել թե ՀՀ, թե ԱՀ իշխանությունների կողմից։ 

Նրա ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից հասկանալի է դառնում, որ առաջադրման պատճառներից մեկը մտահոգությունն է ՀՀ-ում իրավիճակով  է և դրա կրկնությունը Արցախում թույլ չտալու ցանկությունը։ 

Պողոսյան Մելսիկ 

Այս թեկնածուի մասին ևս համացանցում տեղեկություններ չկան: 

Հայտնի է, որ 1981թ. ծնված այս թեկնածուն ինքնառաջադրվել է: 

Դադայան Աշոտ 

Ինքնառաջադրված Աշոտ Դադայանի մասին ևս տեղեկություններ գտնել չհաջողվեց: Նա ծնվել է 1983-ին: 

Բադասյան Վահան

Եվ նախագահի աթոռի համար պայքարող 14-րդ թեկնածուն Վահան Բադասյանն է: Նա առաջադրվել է «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից :

Ծնվել է 1968-ին  Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում: 

Բադասյանը Պոլիտեխնիկական ինստիտուտի  շրջանավարտ է, ճարտարապետաշինարար: Ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել Արցախի ինքնապաշտպանությանը:  1991-ին հիմնել է Հադրութի պարտիզանական ջոկատը: 1993-ին նշանակվել է Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար: 1994-ին վիրավորվել է:

Եղել է Հադրութի շրջվարչկազմի ղեկավարի տեղակալ, ապա նաև ղեկավար: 1996-99թթ. նրա նախաձեռնությամբ վերականգնվել է պատերազմի տարիներին ամբողջությամբ ավերված Խանձաձորը:

2010-ին Արցախի ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ ընտրացուցակով: 2012-ին նախագահական ընտրություններում նա սատարել է Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, ինչի պատճառով հեռացվել է ՀՅԴ-ից:

2018-ին ընտրվել է  "Միացյալ Հայաստան"  կուսակցության խորհրդի անդամ և քաղաքական հարցերով համանախագահ:

Արցախ նախագահական ընտրություններ ընտրություններ Խմբագրի ընտրանի քաղաքական

Այլ հոդվածներ հեղինակից

Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Գրանցվել է կորոնավիրուսի վարակման ևս 73 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի
Դալար գյուղի թռչնանոցում հրդեհ է բռնկվել. կա մոտ 4500 ծխահարված ճուտ
Հայաստանի Պատմության թանգարանը ԱՊՀ պատմության լավագույն թանգարանների թոփ տասնյակում է
ՊԵԿ իրավաբանական վարչության վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել
Ապրիլի 2-3-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք
Արարատ քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Թալինի ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել․ հարուցվել է քրեական գործ
«Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նանսենի փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա
Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ բժշկական դիմակ
Հիշե՛նք անուն առ անուն և գնահատենք հերոսին , գնահատենք հերոսածին մորը, բայց չմոռանանք գնահատել նաև գողին ու հանցագործին. պատգամավորի գրառումը
«Ժողովուրդ». Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը
«Հրապարակ». Եկել է քարերը հավաքելու ժամանակը. Ինչ է անելու մարզպետն այս անգամ
«Իրատես». Իմքայլականները շատ լավ հասկանում են, որ մարդկանց տեղորոշման օրինագիծն առաջին հերթին նաև իրենց դեմ է
«Հրապարակ»․ Արարատի մարզպետը «գույքագրում» է մարդկանց, Գրիգորյանները՝ օգնում
Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43
Փաստ.Փաշինյանը ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում բոլորիս «համոզում» էր, որ Հայաստանում օրավարձով աշխատող չկա
«Ժողովուրդ». Կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների մի քանի աշխատանքները
Հոսանքազրկում Երևանում և 3 մարզերում
«Հրապարակ». Արցախում սահմանադրական ճգնաժամի վտանգ է հասունանում
«Փաստ». Հին, «բարի» ավանդույթին հավատարիմ. Կառավարության համար գլխացավանք է գնումների գործընթացը տեղերում
«Փաստ». Ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը. հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան
«Իրատես». «Ինչպե՞ս չջղայնանաս». Պարետն ԱԺ գործընկերներից դժգոհ է եղել. նա ձեռքն օդում թափ տալով, հեռացել է
«Ժողովուրդ». Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները
«Փաստ». Ակտիվության հակառուսական փորձերը հանդիպել են դիմադրության
Ավելին
Ավելին