f

Անկախ

Ձախողված պոպուլիստները պիցցայի գովազդ են անում. ե՞րբ է գալու Փաշինյանի հերթը


Փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցավ իրապես շատ կարևոր մի իրադարձություն, և նույն հարթակի վրա մենք տեսանք Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին յուրօրինակ «քաղաքական battle»-ի ժամանակ:

Ադրբեջանի նախագահը թողեց խոր միջակության տպավորություն, ում գիտելիքները ղարաբաղյան հարցում հինգերորդ-վեցերորդ դասարանի երեխայի գիտելիքներից այն կողմ չէին անցնում:

Ալիևը «սպորտային տանձիկի» դեր կարող էր ստանձնել։ Եթե իր դիմաց նստած լիներ Հայաստանի ավելի պատրաստված ղեկավար, ապա Ադրբեջանում Ալիևի հրաժարականի պահանջով շարժում կձևավորվեր: Բայց, քանի որ Ալիևի դիմաց նստած էր Նիկոլ Փաշինյանը, ապա մենք ստացանք պատկեր, որտեղ անգամ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պես տապալված ղեկավարը, ով իր երկրում ներառված է 17 քրեական գործերի մեջ, իրեն թույլ էր տալիս քմծիծաղով հետևել ՀՀ վարչապետի խոսքերին:

Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, նրա ինքնամոռաց ելույթները «միկրոհեղափոխությունների», Ադրբեջանի ժողովրդին դիմելու ցանկությունների մասին, բացի նրանից, որ կիրառական քաղաքական դաշտում ավելի շատ հիշեցնում էին անհեթեթություններ` դրա հետ մեկտեղ հստակ տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանում «ֆյուրերի» նկրտումներ ունեցող անձը արտերկրում իրեն պահում է ինչպես Խորհրդային Միության առաջին ու վերջին տապալված նախագահ Միխայիլ Գորբոչովը՝ այսինքն պատրաստ է զիջել շատ բան (հաշվի առնել, օրինակ, Ադրբեջանի ժողովրդի շահերը), սակայն դրա դիմաց երաշխավորված ոչինչ չստանալ:

«Խաղաղության աղավնին»

Գալով իշխանության ԽՍՀՄ–ում` Միխայիլ Գորբաչովը հայտարարեց, այսպես կոչված, «պերեստրոյկա» սկսելու մասին, և տրամաբանական էր, որ ներքին քաղաքականության մեջ շրջադարձը պետք է հանգեցներ նաև արտաքին ասպարեզում, ինչպես այսօր կասեին՝ «միկրոհեղափոխությունների»:

Կոմկուսի 27-րդ համագումարի ժամանակ, որը տեղի ունեցավ 1986 թվականին, արտաքին քաղաքականության մեջ սպասվող փոփոխությունները կոնցեպտուալ տեսք ստացան՝ համընդհանուր անվտանգություն և զինաթափում, համաշխարհային սոցիալիստական և կոմունիստական համակարգերի ամրապնդում և, ամենակարևորը, կապիտալիստական պետությունների հետ կառուցողական և գործընկերային հարաբերությունների վերահաստատում և կառուցում:

Գորբաչովի գործունեության արդյունքում 1985 թվականին Սովետական Միությունն արգելք մտցրեց ատոմային զենքեր փորձարկելու վրա, իսկ ԱՄՆ-ն դրան ի պատասխան հրավիրեց Սովետական Միության ներկայացուցիչներին` մասնակցելու իրենց ատոմային զենքերի փորձարկումներին:

1989 թվականի գարնանը ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել էր հրամանագիր ԽՍՀՄ զինված ուժերի և ֆինանսավորման կրճատման մասին, որի արդյունքում ԶՈւ-ը կրճատվեցին 500 հազարով, իսկ ռազմական ծախսերն` ավելի քան 14%-ով:

1988-1989 թվականներին սկսվեց քայքայվել սովետական պետությունների ճամբարը, ինչը հանգեցրեց Բեռլինյան պատի քանդմանը: Սրա հետ մեկտեղ Սովետական Միության ղեկավարությունը որոշեց սոցիալիստական պետությունների հետ տնտեսական փոխհարաբերություններն իրականացնել համաշխարհային արժույթով, դադարեցնել ակտիվ տնտեսական էքսպանսիոն քաղաքականությունն այդ պետություններում: Սա էլ իր հերթին շատ լուրջ հարված հասցրեց երկրների միջև տնտեսական և ռազմաքաղաքական կապերին և 1991 թվականի գարնանը փաստացի դադարեց գոյություն ունենալ Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը (իսկ ՆԱՏՕ-ն շարունակեց իր գոյությունը և ընդլայնումը) և Տնտեսական փոխօգնության խորհուրդը: Միևնույն ժամանակ, սոցիալիստական ճամբարից հեռացող երկրները բացահայտորեն ձեռնամուխ եղան ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը:

Վատթարացած տնտեսական պայմանները ստիպեցին Խորհրդային Միությանը ֆինանսական աջակցություն խնդրել Մեծ յոթնյակի երկրներից, որոնք օգնեցին ԽՍՀՄ-ին հիմնականում սննդամթերքով, դեղորայքով, սակայն լուրջ ֆինանսական աջակցություն այդպես էլ չցուցաբերեցին, իսկ Արժույթի միջազգային հիմնադրանը, հղում անելով Սովետական Միությունում առկա ոչ կայուն իրավիճակին, ավելի շատ հակված էր օգնություն տրամադրել Խորհրդային Միության մաս կազմող առանձին երկրներին:

Այս ամենն ավարտվեց նրանով, որ Սովետական Միությունը փլուզվեց, և միկրոհեղափոխությունները հանգեցրեցին գերտերության փլուզման: Այսպես է լինում, երբ երկրի ղեկավարը լավ չի գիտակցում միջազգային քաղաքականության սկզբունքները և հույս է ունենում, որ հնարավոր է բոլոր կոնֆլիկտները լուծել` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը:

Ես ավելի քան վստահ եմ, որ երբ Գորբաչովը սկսեց այս ամենը, չէր կարծում, որ դա կհանգեցնի պետության փլուզման, բայց իր սկսած գործընթացը իր տրամաբանությամբ հակասում էր պետության զարգացման նախորդ ամբողջ ընթացքին: Նա կոտրեց ինստիտուցիոնալ հիշողությունը…

Դուք կհարցնեք, իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ պիցցան: Քչերը գիտեն, որ ԽՍՀՄ փլուզումից հետո երբեմնի գերտերության առաջին դեմքը, ի թիվս այլի, գովազդում էր «Pizza Hut»-ը (https://www.youtube.com/watch?v=fgm14D1jHUw): Պատկերացնում եք, չէ՞, Խորհրդային Միության ղեկավարը, ով տնօրինում էր երկրագնդի ցամաքի ու ջրի զգալի մասը, վերածվեց շարքային «գովազդային մոդելի»: Բոլոր պոպուլիստների վերջը հենց սա է լինում: Ուղղակի, հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, է՛լ ավելի զավեշտալի կլինի տեսնել ՀՀ վարչապետին պիցցա գովազդելիս:

Բենիամին Մաթևոսյան

 

քաղաքագետ

Բենիամին Մաթևոսյան Կարծիք Նիկոլ Փաշինյան

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին