The Sun պարբերականի փոխանցմամբ՝ Լոնդոնում Սուրբ Վալենտինի օրը բրիտանացի երաժիշտ Հարի Սթայլսը զինված հարձակման է ենթարկվել: Երաժիշտին թալանել են Լոնդոնում: Գրում է Gazeta.ru-ն:
Ավազակը դանակով սպառնացել է երգչին և նրանից գումար պահանջել: Հարի Սթայլսը կատարել է հարձակվողի պայմանները: Երաժիշտի ընկերներից մեկի խոսքերով՝ Սթայլսի հետ այժմ ամեն ինչ կարգին է:
Սակայն հայտնի չէ, թե ավազակներին որքան գումար է հաջողվել հափշտակել երգչից: