ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է, որ Շիրակի մազրպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր:
«Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր։ Արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին։ Ցավում եմ»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ դաշնակցական Աշոտ Կուրղինյանը, որը 15 տարի ղեկավարել է հիվանդանոցը և Ժորժիկ Սերոբյանը, որը «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել և մարզպետի մտերիմն է։
Հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։ Սակայն մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է Ժորժիկ Սերոբյանին։
Ավելի վաղ Աջողջապահության նախարար Արսեն Թորոյսնը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, չէր փոխի տնօրենին, այլ կթողներ Աշոտ Կուրղինյանին: