ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանգիր է ստորագրել, որով Արթուր Բաղդասարյանը ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Նախագահի հրամանագրում ասված է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: