f

Անկախ

Տպավորություն չստեղծվի, որ նեղացած եմ քաղաքապետարանից կամ կուսակցությունից. Գևորգ Բաբայանն իր հրաժարականի ու քարոզարշավին մասնակցելու մասին


Հրաժարականի համար բուն պատճառ չկա, պարզապես մոտեցումների տարբերություն կար: Այս մասին Անկախի հետ զրույցում, անդրադառնալով երկու օր առաջ իր հրաժարականին, ասաց Աջափնյակ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը:

«Հրաժարականի համար բուն պատճառ չկա, պարզապես քաղաքապետի հետ խոսեցինք ու հասկացանաք, որ այս փուլում իմ հրաժարական տալը ճիշտ է, տարաձայնություններ երբեք չեն եղել իմ ու քաղաքապետի միջև, աշխատանքային մթնոլորտ է եղել, շատ հարցերում քաղաքապետը գոհունակություն է հայտնել, շատ հարցերում դժգոհել է, այսինքն լավ աշխատանքային մթնոլորտում ենք աշխատել: Պարզապես մոտեցումների տարբերություն կար, տարբեր հարցերում մարդիկ կարող են տարբեր մոտեցումներ ունենալ ու դա հաճախ անհամատեղելի է դառնում պաշտոնավարման հետ»,-ասաց նա:

Առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին խոսելիս Բաբայանը նշեց, որ մոտ մեկ ամիս պատրաստվում է հանգստանալ:

«1 տարի 4 ամիս աշխատել եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար՝ առանց հանգստյան օրերի: Անգամ շաբաթ-կիրակի օրերին չեմ հանգստացել: Հիմա կփորձեմ մոտ մեկ ամիս հանգստանալ, դրանից հետո կանցնեմ այլ աշխատանքի, դեռ կոնկրետ առաջարկ կամ պլանավորած ինչ-որ բան չկա»:

Անդրադառնալով ոստիկանությունում իր գործունեության առնչությամբ նախապատրաստվող նյութերին՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը նշեց, որ ոստիկանություն չի հրավիրվել ու մանրամասնեց, թե նյութերն ինչին են վերաբերում: 

«Քաղաքապետարանն է գրավոր բողոք ստացել, որի շրջանակներում նաև ես եմ տվել իմ բացատրությունը քաղաքապետարանին: Դրանից հետո քաղաքապետարանը որոշել է, որ ավելի մանրամասն  ու հանգամանալից պատասխան կարող է տալ  ոստիկանությունը, արդյոք այդտեղ կա հանցակազմ, թե չկա»:

Մեր այն հարցին՝ ճիշտ են լուրերը, որ նյութերը վերաբերում են ապօրինի շինթույլտվություն տալուն, Բաբայանն ասաց, որ շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

«Ապօրինի թույլտվություն ասվածը ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Մարդիկ իրենց սեփական հողի վրա դեռ ամառվա սկզբում մեզանից ճարտարապետահատակագծային առաջադրանք են ստացել, որից հետո նախագիծ են կազմել, սեպտեմբերի 24-ին նախագիծը մուտք են արել մեզ մոտ, իսկ սեպտեմբերի 27-ին ես ստորագրել եմ: Այս ամենի մեջ խնդիրն այն է, որ ըստ տեսուչի մեկնաբանության՝ կառուցապատողը, որ սեպտեմբերի 24-ին մուտք է արել շինթույլտվության դիմումը, չի սպասել իմ ստորագրմանը և 24-27-ն ընկած ժամանակահատվածում, առանց իմ ստորագրման, 3 օր շուտ սկսել են շինարարական աշխատանքները: Նյութերը, որ նախապատրաստվում են ոստիկանությունում հենց սրան են վերաբերում: Պարզապես տեսուչը արձանագրություն է կազմել, որը թերի է եղել, քանի որ դրա մասին ոչ ես, ոչ բաժնի պետը, ոչ կառուցապատողը տեղյակ չենք եղել»,-նշեց Գևորգ Բաբայանը: 

Վերջինս խոսելով առաջիկայում սպասվող քարոզարշավի մասին՝ ասաց, որ մասնակցելու է դրան:

«Իհարկե մասնակցելու եմ քարոզարշավին, ես 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության անդամ եմ, շարունակում եմ իմ կուսակցական գործունեությունը: Թող տպավորություն չստեղծվի, որ ես նեղացած եմ քաղաքապետարանից կամ առհասարակ կուսակցությունից: Ես կուսակցության անդամ եմ, քաղաքապետն իմ քաղաքապետն է, իմ կուսակցական ընկերն է, նոր թաղապետն իմ ընկերն է, և մենք շատ ջերմ ձևով ենք հրաժեշտ տվել իրար»,-ամփոփեց Բաբայանը: 

հարցազրույց Գևորգ Բաբայան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին