Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը 1996 թ-ից կրթական և մասնագիտական կատարելագործման կրթաթոշակային ծրագրեր է իրականացնում ԱՄՆ-ի կառավարության ֆինանսական աջակցությամբ, այդպիսով, հնարավորություն տալով ավելի քան 1500 հայաստանցի աշակերտների, ուսանողների, դասախոսների, վարչական աշխատակիցների սովորելու և մասնագիտական վերապատրաստում անցնելու ԱՄՆ-ում։
Ներկայումս կազմակերպությունն իրականացնում է պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների փոխանակման և վերապատրաստման Professional Fellows Program (PFP) ծրագիրը, որի նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանցի երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և փորձառություն ձեռք բերել ԱՄՆ հաստատություններում` համագործակցության սկիզբ դնելով երկու երկրների կառույցների միջև։ Այս կրթաթոշակ-ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ԱՄՆ-ի պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Կից ներկայացնում ենք ծրագրի նկարագրությունը։
PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում հինգից-վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի պետական, օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում և հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում, ինչպես նաև համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Ծրագիրը հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ամերիկյան գործընկերների հետ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո:
Դիմորդները պետք է՝ · լինեն 25-ից 35 տարեկան · լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ · ունենան առնվազն բակալավրի կոչում · տիրապետեն անգլերենին · ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ · ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում · հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, պետական կառույցներում, կառավարությունում) · ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ |
Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝ · Կառավարությունում և պետական սեկտորում, այդ թվում տեղական և մարզային մարմիններում · ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում, ինչպես նաև նպաստում են քաղաքացիական հասարակության զարգացմանը
|
ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՄԱՐՏԻ 31-Ն Է: Ծրագրի մանրամասների համար դիմեք Ամերիկյան խորհուրդների գրասենյակ 56 00 45, 54 40 12 [email protected], http://americancouncils.am |