Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը Բանգկոկում (Թաիլանդ) առևտրի կենտրոնում կրակ է բացել այցելուների ուղղությամբ: Միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:
Պարբերականի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Թաիլանդի հյուսիս-արևելքում 29 մարդու կյանք խլած հրաձգությունից 10 oր անց:
Ոստիկանության գնդապետ Քրիսան Պատանաչարոենի խոսքերով՝ Century Plaza առևտրի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Հայտնի է, որ տղամարդը կրակոցներ արձակել է անձնական պատճառներով: