f

Անկախ

Մենք էլ ընտանիք ունենք, շատ ծանր է այս վիճակը. ՍԴ դատավորը իրենց ուղված հայհոյանքների և ստեղծված իրավիճակի մասին


Այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանն ասաց, որ վերջին 6 ամիսների ընթացքում իրենց մասին ինչ ասես գրում են, օրենքն էլ արգելում է պատասխան տալ։

«Մեզ կարելի է մեղադրել, որ մեր արած գործը ժողովրդին լավ ցույց չենք տվել։ Եթե մեր բոլոր գործերը բանավոր անեինք, ամեն անգամ ինձ չխոշտանգեիք։ Մեկ-մեկ ամաչում եմ որոշ լրատվամիջոցների՝ փրկել ենք սնանկացումից… որոշման նախագծի վրա ես էլ եմ աշխատել։ Բայց ոչ ոք չի ասում, որ դա արել է ՍԴ-ն։ Սեփականության իրավունքի հետ կապված Հյուսիսային պողոտայի, որոշ մարդիկ մինչեւ հիմա Հյուսիսային պողոտայի հաղթանակների հաշվին ապրում են։ Մի անգամ չասեցին, որ Եվրոդատարանում հաղթել են, որովհետեւ ՍԴ-ն այդպիսի որոշում է կայացրել։ Վերջին 6 ամիսների ընթացքում մեր մասին ինչ ասես գրում են, օրենքն էլ մեզ արգելում է պատասխան տալ»,- ասաց ՍԴ դատավորը։

Ֆելիքս Թոխյանի խոսքով՝ իրենց համար ծանր է՝ ՍԴ դատավորների հասցեին հայոհանքներ լսելը. «Մենք էլ ընտանիք ունենք, շատ ծանր է այս վիճակը։ Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի։ Պետք է հարգել պետական ինստիտուտը»։

Ֆելիքս Թոխյանը նշեց, որ ինքն անձամբ շատ խորհուրդներ է տվել նաև փաստաբաններին, որոնք նոր սահմանադրության Լոմոնոսով են դարձել:

«ՍԴ-ում առկա է արխիվ, բացեք այդ արխիվը, իրենք փաստաբան են, կհասկանան, ու այդ թվում այն փաստաբաններն են, որոնք դիմել են ՍԴ ու պարտվել են»։

Խոսելով տարածված այն լուրերից, թե ՍԴ-ն տարիներ շարունակ կեղծել է ընտրությունների արդյունքները, Թոխյանը խոստացավ՝ ընտրությունները կեղծելու լուրերի վերաբերյալ մամուլի ասուլիս հրավիրել։

Նա շեշտեց, որ ՍԴ-ն ընտրությունների ոչ կազմակերպողն է, ոչ էլ վերահսկողը. «Ուստի կեղծելու հնարավորություն ՍԴ-ն ի սպառ չունի։ Թե ինչո՞ւ են ուզում մեզ վրա բարդել եւ քավության նոխազ սարքել, դա իրենց հարցրեք։ Ձեզ էլ կարող են Քենեդու սպանության մեջ մեղադրել, մենք չենք կազմակերպում ու չենք էլ վերահսկում ընտրությունները։ Այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել եմ ՍԴ-ում վերջին 20 տարվա մեջ, էսօր էլ կստորագրեմ։ Շատ խորհուրդներ եմ տվել նաեւ մեր փաստաբաններին, որոնք նոր սահմանադրության Լոմոնոսով են դարձել. ՍԴ-ում առկա է արխիվ, բացեք այդ արխիվը, դուք չեք հասկանա, բայց իրենք փաստաբան են, կհասկանան, ու այդ թվում այն փաստաբաններն են, որոնք դիմել են ՍԴ ու պարտվել են։ Հրապարակեք այն փաստաթղթերը, որոնք եղել են ՍԴ դատավորների սեղանին, երբ այդ որոշումները կայացրել են։ Եթե դուք այլ որոշում կայացնեիք այդ փաստաթղթերի առկայությամբ, որոնք ստանում ենք ԿԸՀ-ից, մենք չենք ընդունում որոշումը ՍԴ-ի վերաբերյալ  բացարձակ շահարկում է, թե մենք իբր ընտրություններով ինչ-որ կեղծել ենք կամ կեղծածները դակել ենք։ Չեմ ընդունում այդ փաստարկը պարզ պատճառով, դա օբյեկտիվ ճշմարիտ չէ, եւ հասցեատերն էլ մենք չենք։ Դատարանի գործունեությունը չեք տարբերակում քաղաքական գործունեությունից»։

Հարցին՝ արդյոք ՍԴ-ն նախորդ իշխանության ժամանակ, կարո՞ղ էր օբյեկտիվ որոշումներ կայացնել. «Եթե որեւէ մեկի մտքով կարող է անցնել, թե Թոխյանին կարելի է ճնշել, ապա դուք ինձ ընդհանրապես չեք ճանաչում։ Շատ լավ գիտեն, որ ցանկացածի հետ կշփվեմ, կգնամ՝ կուտեմ-կխմեմ, կուրախանամ, դաս կտամ, բայց երբեւէ որեւէ մեկը չի էլ փորձել ինձ ճնշել»։

Սահմանադրական դատարան Ֆելիքս Թոխյան

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին