Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը հաստատում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։
«Երևանի քաղաքապետարանից գրություն է ստացվել, ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-նշեցին Ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Գևորգ Բաբայանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել:
Նշենք, որ Factor.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Գեւորգ Բաբայանը Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության: