15 տարեկանում կյանքից հեռացել է ուգանդացի դերասանուհի Նիկիտա Պերլ Վալիգվան: Այդ մասին հաղորդագրություն տարածել է այն դպրոցի թվիթերյան էջը, որտեղ աղջիկը սովորում էր: Գրում է Gazeta.ru-ն:
Աղջիկը մահացել է գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարից հետո: «Քեզ շատերն են սիրել, իսկ գլխուղեղի ուռուցքն այնքան վաղ տարիքում խլեց քո կյանքը: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ս», - նշվել է Գայազի դպրոցի տարածած հաղորդագրության մեջ:
Նիկիտա Վալիգվան խաղացել է Դիսնեյի «Կատվեի թագուհին» ֆիլմում, որը նկարահանվել է 2016թ: Ֆիլմը պատմում էր ուգանդացի շախմատիստ Ֆիոնա Մուտեսիի մասին, որին հաջողվել էր դառնալ աշխարհի ամենահզոր շախմատիստներից մեկը: Վալիգվան մարմնավորել է Գլորիային` Մուտեսիի ընկերուհուն: Ֆիլմը, որում նկարահանվել էին հոլիվուդյան աստղեր Լյուպիտա Նիոնգոն և Դևիդ Օյելոուոն, հիթ էր դարձել Ուգանդայում: Օյելոուն արդեն արձագանքել է ֆիլմում իր նախկին գործընկերու մահվան մասին հաղորդագրությանը՝ նրան լույսի ճառագայթ անվանելով: