f

Անկախ

Բանակը քաղաքական ենթամշակույթի զոհ


Բանակում վերջին շրջանում կատարված սպանությունների ու ինքնասպանությունների համար իշխանության ներկայացուցիչները փորձում են մեղադրել Զինված ուժերի ղեկավարությանը` խստապահանջ ու պրոֆեսաիոնալ չլինելու, քրեական ենթամշակույթի դեմ անհրաժեշտ պայքար չտանելու և այլնի համար: Ինչ-որ առումով չի կարելի չհամաձայնել նրանց հետ… Բայց միանգամից հարց է ծագում` իսկ որտե՞ղ էիք դուք, երբ իր պրոֆեսիոնալիզմով, խստապահանջությամբ, խարիզմայով ու դրական այլ կողմերով բարձր հեղինակություն վայելող հրամանատարին ձեր գերագույն-գլխավորը հեռացնում էր միայն նրա համար, որ նրա աշխատակիցը համարձակվել էր հակաադարձել այն ճչացող անմեղսունակությանը, թե այս հեղափոխություն կոչված պետական հեղաշրջումը շատ ավելի կարևոր էր մեր պետության համար, քան հազարավոր կյանքեր խլած արցախյան ազատամարտը, ովքեր, ինչպես հետագայում պարզվեց, անիմաստ զոհեր էին: Սա ուղիղ հրահանգ չէ՞ր բանակի հրամանատարությանը, թե` ճանաչեք ձեր չափը, որ` հետայսու ես եմ գծելու ձեր պրոֆեսիոնալիզմի ու հայրենիքին(ասել է թե` ինձ) նվիրվածության սահմանը… 

Չհասկացա՞ք, որ այդ պահից քրեական ենթամշակույթը հարստացրեցիք նաև օրվա գերագույն-գլխավորի կողմից բանակ ներմուծած ոչ պակաս վտանգավոր քաղաքական ենթամշակույթով… Չէի՞ք հասկանում, որ հաղթանակած բանակի գեներալներին ամենօրյա ռեժիմով վարկաբեկելն ու նսեմացնելը կարող է բացասաբար անդրադառնալ զինվորական կարգապահությանը… Չէի՞ք գիտակցում, որ ձեզանով սահմանագծված սևի ու սպիտակի բևեռացված անդունդում եռացող ատելությունն ու անհանդուրժողականությունը կարող է, որպես մահաբեր-ծանրոց, զորակոչվողի հետ սահման գնալ…
Չէ, չէիք կարող հասկանալ, որովհետև ձեր գերագույն-գլխավորի հետ միասին ձեզանից շատերը` խմբակցության արական սեռի մոտ կեսը, կարողացել է ճողոպրել, խուսափել բանակում ծառայելուց, չի ցանկացել պաշտպանել իր ծնողի ու պետության անվտանգությունը, բայց կարողացել է տիրանալ այդ պետության գերագույն-գլխավորի տիտղոսին: Եվ պատահական չէ, որ ձեր տեսակը պրոպագանդող գլխավոր տրիբուններից մեկն այսօր 300 ձայնով ԱԺ սղոսկված, բայց ժողովրդի անունից հոխորտացող wikileaks-յան դասալիքն է, ով իր տեսակի կենսագրությամբ ու արժեքային համակարգով բանակում զինվորներին հայրենասիրության ու ազատամարտի մասին դասեր է տալիս…


 

Ռուբեն Հակոբյան ՖԲ Գրառում հայոց բանակ

Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
ԱՄՆ-ը հայտնել է, որ Իրանի հարձակման ժամանակ առնվազն 9 հրթիռ շրջանցել է Իսրայելի ՀՕՊ-ն ու խոցել 2 ավիաբազա
Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումների շուրջ իրավիճակը դեռևս լարված է. ՌԴ դեսպան
Ռուսաստանը Չասով Յարը ավելի արագ կարող է զավթել, քան Բախմուտը. ISW
Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Ավելին
Ավելին