Տասը մարդ Է տուժել Բաքվի խոշորագույն առեւտրի կենտրոնում՝ «Սադարակ»-ում, տեղի ունեցած հրդեհից, այն արդեն մարվել Է:
«Առեւտրի կենտրոնում հրդեհը մարվել Է հրշեջ պահպանության պետական ծառայության և հատուկ ռիսկի փրկարար ծառայության ուժերով»,- ասված Է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Երկրի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման տվյալներով՝ հրդեհից տուժել Է 10 մարդ: «Նրանցից ութին օգնություն Է ցուցաբերվել տեղում, գլխի վնասվածք ստացած մի մարդ հոսպիտալացվել Է»,- ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչությունում:
Բաքվի արվարձանի «Սադարակ» առեւտրի կենտրոնում հրդեհն սկսվել Է փետրվարի 18-ի վաղ առավոտյան: Առեւտրի կենտրոնի տարածքը կազմում Է մոտավորապես 100 հեկտար: Այն ներառում Է մանրածախ ու մեծածախ առեւտրի մեծ թվով օբյեկտներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկա:
Տասը մարդ Է տուժել Բաքվի խոշորագույն առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից
Կարդացեք նաև
- Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
- Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
- Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց