f

Անկախ

Ալեքսանդր Մյասնիկյան.Ստալին-Բերիա դահճախմբի առաջին հայազգի զոհը…


Խորհրդային Հայաստանի ակնառու քաղաքական այրերից է Ալեքսանդր Մյասնիկյանը:

Ծնվել է 1886 թ. փետրվարի 9-ին Հարավային Ռուսաստանի Նոր Նախիջևան (Դոնի Ռոստով) քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական, ապա թեմական դպրոցներում:

Մյասնիկյանը նախ ավարտեց Լազարյան ճեմարանը, իսկ 1906-ից իրավաբանական կրթություն ստացավ Մոսկվայի համալսարանում, որն ավարտեց առաջին կարգի իրավաբանի դիպլոմով:  Դեռ ուսանողական նստարանից ներգրավվելով հեղափոխական գործունեության մեջ` նա բազում հրապարակումներ ունեցավ մամուլում: Մյասնիկյանի գրական-հեղափոխական ծածկանունը Մարտունի էր: Երբեմն հանդես է եկել նաև Ալյոշա, Բոլշևիկ ծածկանուններով: Իր գործունեության ընթացքում Ալեքսանդր Մյասնիկյանը խմբագրեց ավելի քան տասն անուն թերթ: Նա նաև հեղինակ է գրականությանը, արվեստին նվիրված աշխատությունների: Լինելով քաղաքական-հեղափոխական գործիչ` Մյասնիկյանը նաև լրջորեն գիտությամբ էր զբաղվում: Նրա ուսումնասիրության ոլորտը հայ գրականությունն էր և Հայկական հարցը, որի թեմայով անգամ դասախոսություններ է կարդացել Մոսկվայում:

Մյասնիկյանը հեղափոխական մկրտություն ստացավ դեռ 1905 թ.` մասնակցելով ռուսական առաջին հեղափոխությանը, իսկ 1906 թ. անդամագրվեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությանը, նրա ուսուցիչներն էին Ստեփան Շահումյանը, Բոգդան Կնունյանցը: Արդեն 1907-ից նա հեղափոխական աշխատանքներ էր կատարում Բաքվում և Մոսկվայում:

1914 թ. Մյասնիկյանը բանակ է զորակոչվում և փայլուն կարիերա ապահովում նաև բանակում: Գործող բանակում նա ստեղծեց առաջին կոմունիստական բջիջներից մեկը: 1917 թ.` Փետրվարյան հեղափոխությունից հետո, Մյասնիկյանը գլխավորեց բոլշևիկյան ֆրակցիան Կարմիր բանակում:

1917 թ. Ալեքսանդր Մյասնիկյանն ընտրվեց Բելառուսի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, քիչ անց` Արևմտյան ռազմաճակատի հրամանատար: 1919 թ. Բոլշիկյան կուսակցության Կենտկոմի հրահանգով Մյասնիկյանը տեղափոխվում է Մոսկվա, ընտրվում Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա նաև նահանգային կոմիտեի քարտուղար:

1921 թ. գարնանը Մյասնիկյանը նշանակվեց Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ և ռազմական գործերի ժողկոմ:

Մյասնիկյանը Հայաստանի ղեկը ստանձնեց շատ ծանր պայմաններում: 1920 թ. դեկտեմբերի 2-ին զավթելով իշխանությունը Հայաստանում` խորհրդային իշխանությունը իսկական տեռորի ենթարկեց հայ ժողովրդին: Հազարավոր մարդիկ` աշխատավորներ, զինվորականներ, մտավորականներ, ձերբակալվեցին, աքսորվեցին, գնդակահարվեցին: Հայությունն ըմբոստացավ և Հայրենիքի փրկության կոմիտեի առաջնորդությամբ տապալեց ատելի իշխանությունը: Սակայն Հայրենիքի փրկության կոմիտեն չէր կարող երկար դիմադրել ռուսական ճնշմանը: 1921 թ. ապրիլին խորհրդային զորքերը կրկին գրավեցին Երևանը: Հաշվի առնելով անցյալի սխալները` Մոսկվան Հայաստան ուղարկեց մի գործչի, որն իր գործով ու անցյալով հեղինակություն ու վստահություն էր վայելում ժողովրդի մեջ:

Ալ. Մյասնիկյանի խնդիրն էր մեղմել ժողովրդի ատելությունը խորհրդային կարգերի նկատմամբ և ամրապնդել իշխանությունը: Եվ Մյասնիկյանին հաջողվեց լուծել իր առջև դրված խնդիրը: Նա մեծ ժողովրդականություն էր վայելում հանրապետությունում: Մյասնիկյանի հեղինակությունն ավելի ամրապնդվեց, երբ Պարսկաստանից վերադարձան տարագրված հայ մտավորականներից շատերը:

Առհասարակ Մյասնիկյանը մտավորականության բարեկամն ու սիրելին էր: Հատկապես մտերմիկ էին նրա հարաբերությունները Եղիշե Չարենցի հետ, իսկ նախկինում Վահան Տերյանի մտերիմ ընկերն էր: Ալեքսանդր Մյասնիկյանի մեծ վաստակը պիտի համարել այն, որ նա կարողացավ տեռորի և անվստահության այդ տարիներին համախմբել ցաքուցրիվ հայ մտավորականությանը: Նրա կանչով Հայաստան վերադարձան Ալեքսանդր Թամանյանը, Հրաչյա Աճառյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Ռոմանոս Մելիքյանը, Լեոն, ուրիշներ: Նա, լինելով մտավորական, մեծ նշանակություն էր տալիս մշակույթի զարգացմանը: Հենց Մյասնիկյանի օրոք Հայոց ազգագրական ընկերության հիմքով Երևանում բացվեց պետական թանգարանը` այժմյան Հայաստանի պատմության պետական թանգարանը, ստեղծվեց Պետկինոն` Հայֆիլմը, Ազգային գրադարանը… Նա Մոսկվայից վերադարձրեց պատերազմի պատճառով այնտեղ տեղափոխված Էջմիածնի ձեռագրերը:

Մյասնիկյանի ուսերին ծանր խնդիր էր դրված. նա պետք է պայքարեր համատարած սովի, աղքատության, համաճարակի դեմ: Տեղավորեր տասնյակ հազարավոր անօթևան ու անտուն գաղթականներին, երկրում կազմակերպեր շինարարություն, բայց ամենամեծ խնդիրն, անշուշտ, խորհրդային իշխանության նկատմամբ ժողովրդի հավատը և վստահությունն ապահովելն էր:

Մյասնիկյանը նաև մեծ ջանքեր ներդրեց Խորհրդային Հայաստանի զինված ուժերի ձևավորման ու մարտունակության բարձրացման համար: Նա իր ներդրումն ունեցավ նաև թուրքական գերության մեջ գտնվող հայ զինվորների ու սպաների ազատ արձակման հարցում: Հայաստան հրավիրեց և բանակաշինության գործը վստահեց Գային` Հայկ Բժշկյանցին:

Մյասնիկյանը բավական հավասարակշիռ դիրքորոշում ուներ հայ քաղաքական կուսակցությունների նկատմամբ, անգամ աշխատություններ ուներ նրանց վերաբերյալ: Մյասնիկյանը կարճ ժամանակամիջոցում կարողացավ հարթեցնել Հայաստանում առկա սուր խնդիրներն ու քաղաքական տարակարծությունները: Նա առաջին խորհրդահայ գործիչն էր, որ հատուկ ուշադրություն դարձրեց սփյուռքահայության խնդիրներին: 1921 թ. նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնվեց Գաղթականության գործերի վարչությունը, որը բավական արդյունավետ աշխատեց: Մյասնիկյանի նախաձեռնությամբ Հայաստանում մի քանի մանկատներ բացվեցին, ուր հարյուրավոր որբ ու անտիրական երեխաներ ապաստանեցին: Մեծ էր նրա ներդրումը նաև երկրում անգրագիտության վերացման գործում:

Ալեքսանդր Մյասնիկյանը դեռևս 1921 թ. հունիսի 17-ին ՀԽՍՀ կառավարության անունից Լեռնային Ղարաբաղը հռչակեց Հայաստանի անբաժան մաս: Շատ չանցած` Թիֆլիսում գումարվեց Կովբյուրոյի տխրահռչակ նիստը: Նա գրեթե միակ գործիչն էր, որ լրջորեն ընդդիմացավ Ստալինին Արցախի ճակատագիրը որոշելու հարցում: Ավաղ, Մյասնիկյանի ջանքերն ապարդյուն անցան: Մյասնիկյանի ջանքերի շնորհիվ, սակայն, Ադրբեջանը ստիպված էր 1923 թ. Լեռնային Ղարաբաղին ինքնավար կարգավիճակ շնորհել:

1922 թ. Մյասնիկյանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Անդրֆեդերացիայի կազմավորման գործում: Անդրֆեդերացիայի կազմավորումով նա փաստորեն թողեց զբաղեցրած պաշտոնը Հայաստանում և տեղափոխվեց Թիֆլիս: Այստեղ նա զբաղեցրեց Անդրֆեդերացիայի գործկոմի նախագահի և ՌԿ(բ)Կ Անդրերկկոմի առաջին քարտուղարի պաշտոնները:

Ալեքսանդր Մյասնիկյանը զոհվեց 1925 թ. մարտի 22-ին` 39 տարեկան հասակում: Նա Գևորգ Աթարբեկյանի և Մոգիլևսկու հետ գերմանական «Յունկերս»  ինքնաթիռով Աբխազիա էր մեկնում` մասնակցելու Աբխազիայի խորհուրդների համագումարին: Ինքնաթիռն այրվեց օդում, անձնակազմն ու ուղևորները զոհվեցին: Պաշտոնական վարկածով` օդանավի վթարի պատճառը ուղևորներն էին, որ, իբր, ծխել են սրահում: Արդյոք պատահականությո՞ւն էր այդ ավիավթարը: Հազիվ թե: Ալեքսանդր Մյասնիկյանին իրավամբ կարելի է համարել Ստալին-Բերիա դահճախմբի առաջին հայազգի զոհը…

 

Վահե Անթանեսյան

Ալեքսանդր Մյասնիկյան Բոլշևիկյան Ռուսաստան անցյալից

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին