Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կառաջադրվի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնել է դարպասապահը Թվիթերի իր պաշտոնական էջում:
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կառաջադրվի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնել է դարպասապահը Թվիթերի իր պաշտոնական էջում:
«Այո՛, ես մասնակցելու եմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին: Միասին մենք իսպանական ֆուտբոլը կդարձնենք լավագույնն աշխարհում»,- գրել է Կասիլյասը:
«Պորտուն» ներկայացնող դարպասապահը հանդիպումներ է ունեցել նախկին թիմակիցների հետ Իսպանիայում՝ ստանալով նրանց աջակցությունը։
Ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա այս տարվա աշնանը։
Հիշեցնենք, որ 2019թ․ գարնանը սրտամկանի կաթված ստանալուց հետո Կասիլյասը նոյեմբերին վերսկսել էր մարզումները: